
Ապահովագրողների շահույթը նվազել է

Ապահովագրական համակարգի զուտ շահույթը 2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կազմել է 487.6 մլն դրամ, նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ նվազելով մոտ 3,5 անգամ: 2011թ. Երկրորդ եռամսյակի ապահովագրական համակարգի զուտ շահույթը կազմել է 1,6 մլրդ դրամ:
Ինչպես նշված է ՀՀ Կենտրոնական բանկի երկրորդ եռամսյակի բանբերում, այս տարի ապահովագրական համակարգի շահութաբերությունը կազմել է 2.8%, շահութաբերությունն ըստ կապիտալի՝ 7.2%:
Միևնույն ժամանակ, ապահովագրական ընկերությունների ակտիվները եռամսյակի ընթացքում ավելացել են 9.8%-ով` կազմելով 39.2 մլրդ դրամ: Ակտիվների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեն ավանդները բանկերում (33.8%), ուղղակի ապահովագրության գծով ստացվելիք ապահովագրավճարները (15.9%), ապահովագրության գծով ստացվելիք այլ գումարները (10.0%) և արժեթղթերում ներդրումները (4.4%):
Շահույթով է աշխատել 6 ընկերություն: Հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել է 23.8 մլրդ դրամ: