
291,8 մլն դրամի կրեդիտորական պարտք ՀՀ մարզերի առողջապահական կազմակերպություններում

2013թ.-ին նախատեսվում է ավելացնել մարզերի համար բուժօգնության ֆինանսավորման ծավալը: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ սեպտեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում: Տեղեկություններ ներկայացնելով մարզերի առողջապահական կազմակերպությունների ֆինանսական վիճակի վերաբերյալ՝ նախարարը նշել է, որ օգոստոսի 20-ի դրությամբ առկա է 291,8 մլն դրամի կրեդիտորական պարտք, որն ակնկալվում է մարել մինչև տարեվերջ:
Դ. Դումանյանը նաև նշել է, որ Մեղրիում, Բերդում, Կապանում, Ալավերդիում, Վանաձորում կկառուցվեն կամ կվերանորոգվեն բուժհաստատությունները, իսկ տասներկու գյուղական համայնքներ կունենան ամբուլատորիաներ: