Փաստորեն ՄԱԿ-ում կարծում են, թե «մեկ այլ սպայի» (նկատի ունենալով Գուրգեն Մարգարյանին) «գնդակահարել են»: ՄԱԿ-ի դեպքում նման բացթողումն անթույլատրելի է: Պարզ է դառնում նաև, որ Հայաստանը՝ որպես «կողմ» կամ նկատի չի առնվում, կամ չի ընկալվում որպես այդպիսին. խնդիրը ներկայացվում է «վեճ» «Հունգարիայի և Ադրբեջանի միջև»: Ստացվում է նաև, թե ոճրագործն ազգություն ունի, զոհը՝ ոչ: Ավելին՝ պարզվում է նաև, որ Սաֆարովն ընդամենը «մեղադրվել է»:
Արարողության ամսաթիվն ու վայրը չի հաղորդվում: Նրա մարմինը կամ մոխիրը ջրին հանձնելուց հետո, կանցկացվի կրոնական ծիսակարգ, այնուհետև 7 հոգանոց դասակը 3 անգամ օդ կկրակի:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Երևանում Իշխան Զաքարյանն ու Սերգեյ Ստեպաշինը կստորագրեն նաև 2013-2015 թվականների համագործակցության հերթական ծրագիրը:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր կարծիքն է հայտնել , թե Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ինչ մրցակիցներ են բաժին հասել իր թիմին:
Բեյնը կրակ էր բացել անջատողականների կուսակցության համագումարում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին Մոնրեալում (Քվբեք մարզ): Տղամարդը կրակել էր այն պահին, երբ կուսակցության առաջնորդ Պոլին Մարուան բեմից ելույթ էր ունենում՝ նվիրված ընտրութուններում անջատողականների հաղթանակին: Հրաձգությունը տեղի է ունեցել ոչ թե հենց շենքում, որում տեղի էր ունենում համագումարը, այլ դրա դիմաց: Դրա հետևանքով մեկ մարդ սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
Սեպտեմբերի 6-ին երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է նախախաղային մարզում «Տա Կալի» մարզադաշտում, որի մեկնարկից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:
Օրեր առաջ Ալեքս Ֆերգյուսոնը սահմանել է յուրօրինակ ռեկորդ․ նրա գլխավորությամբ «Յունայթեդն» անցկացրել է 1000 հանդիպում։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-րդ տեղում է, կանանց հավաքականը` 6-րդ:
Ինչպես նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, քննարկվել են ներկուսակցական հարցեր, արտաքին քաղաքական հարցեր: Նաեւ անդադարձ է եղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
Հիշեցնենք, որ ՊՆ-ում օրեր առաջ աշխատանքից ազատվեցին Յուրի Խաչատուրովի տեղակալ Վալերի Գրիգորյանը եւ հանրապետության զինկոմիսար Սերգեյ Չալյանը:
1993թ. հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ռմբակոծության հետևանքով Մերին կորցրեց երկու ձեռքերն ու ոտքի մի մասը: «Նախկինում մեծ ցավով էի էս ամենը պատմում, հիմա` չէ: Մարդիկ արդեն գիտեն դա: Էդ օրվա հետ կապված ամեն ինչն եմ հիշում: Գնացել էի պապայիս գարաժը, էնտեղ մի շուն կար, ուզում էի տուն բերել… Հետո հիշում եմ, որ մոտեցա աղբյուրին, որ լվացվեմ… Էդ պահին ռումբը պայթեց:
Գևորգ Պողոսյանի խոսքով` դեպքերի զարգացմանը հետևելով՝ Հայաստանը կարող է ստեղծված իրավիճակն օգտագործել հօգուտ իրեն. «Ալիևի թույլ տված սխալն իսկապես կարող է ի շահ մեզ օգտագործվել»:
Եթե դա իսկապես իրականություն է, ապա խայտառակություն է։ Եվրոպական ժողովրդավարության մեջ չես կարող փողով արդարադատություն գնել, և եթե դա այդ փաստը ապացուցվի, հուսով եմ, Եվրամիության անդամ բոլոր երկրները և կառավարությունները կփոխանցեն Բուդապեշտին, որ դա անընդունելի է:
Գալուստ Սահակյանը հավանական չի համարում, որ Հայրապետյանը հետ վերցնի իր դիմումը: Նա նաև «վարկածային բաներ» որակեց տեղեկությունները, թե թիվ 1 ընտրատարածքում ստորագրահավաք է անցկացվում` հորդորելու Ռուբեն Հայրապետյանի չհրաժարվել պատգամավորական մանդատից:
Միանշանակ ասել, որ ամեն ինչ վատ է` սուտ կլինի: Մենք ունենք լավ ծրագրեր, որոնք կարելի է դիտել, կան հեռուստաընկերություններ, որոնք անում են բավական հաջող ծրագրեր: Այդ ծրագրերը չունեն ռեյտինգ և պարբերաբար փակվում են՝ վարկանիշ չունենալու պատճառով: Մեր հեռուստատեսությունը կործանվեց այն օրից, երբ վարկանիշ չափող այդ սարքավորումները մուտք գործեցին մեր երկիր:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ամփոփել է Նիդերլանդներում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու համար հայաստանյան նախընտրական փուլի արդյունքները:
8-րդ տուրից հետո 10-րդ հորիզոնականում գտնվող Հայաստանի հավաքականը կարող է տեղ զբաղեցնել լավագույն վեցյակում և հաջորդ երկու տուրերում նման վերելքով հանդես գալու դեպքում նվաճել Ստամբուլի օլիմպիադայի մեդալներ։
Կոնգրեսական Դեն Բարթընի հետ հանդիպմանը Նախագահը նշել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, ինչպես նաև այն օժանդակությունը, որն ամեն տարի տրամադրվում է Արցախի ժողովրդին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Գառնիկ Իսաղուլյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու և Վիկտոր Դալլաքյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:
Աշոտյանի նշած 1000 խոշոր հարկատուների գերակշիռ մասը կա՛մ ՀՀԿ-ի, կա՛մ ԲՀԿ-ի անդամներ են: Այսինքն` նրա արդարացի վրդովմունքն իրականում ուղղված է նաև սեփական կուսակիցների նկատմամբ: Սակայն հազիվ թե նա այդ վրդովմունքը հնչեցնի նաև ՀՀԿ Գործադիր մարմնի նիստերում: Որովհետև Ա. Աշոտյանը, թերևս, նույնպես գիտի, որ կուսակցական գործարարները ներդրումներ են անում ոչ թե կրթական համակարգում, այլ «ընտրական օբշյակում»:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի
Ինչպես նշում է Euromag-ը, դատավորները որոշել են, որ հանրահայտ կարմիր ներբանները գրանցված ապրանքանիշ են, ուստի և դրանց օգտագործումը մեկ այլ ընկերության կողմից հեղինակային իրավունքների խախտում է:
Մոսկվայի Կրասնոպրեսնենսկայա Զաստավա հրապարակում սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ին, կանցկացվի ռուս հասարակության զանգվածային բողոքի ակցիան՝ ընդդեմ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ազատ արձակման:
Ալցհեյմերի հիվանդությունը ծերունական շրջանի ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է: Այն փոխանցվում է ժառանգական ձևով: Նախ` թուլանում է հիվանդների հիշողությունը, ի հայտ են գալիս ինտելեկտուալ խանգարումներ: Որոշ հիվանդներ կարող են նաև նոպաներ ունենալ:
Հայաստան – Գերմանիա` 2.5:1.5, Հայաստանի հավաքականն այժմ իր ակտիվում 13 միավոր ունի:
«Սպանությունը դատապարտվել է, մենք կողմ ենք քվեարկել, և այն ամենն, ինչ արվել է, մենք համարում ենք ճիշտ, բայց դրանից ավելին անելը և բանակցային գործընթացից դուրս գալը մենք համարում ենք ոչ ճիշտ»:
«Ընտրակաշառքը հիմնականում գումարի տեսքով ա բաժանվում, չնայած ինքը փորձում ա օգնության ձևով անել. ժողովրդին հասնող օգնության որոշ մասը պահեստավորել ա, դրանցից են տալիս՝ ձեթ ա, այլուր ա, մածուն ա… Բայց առավելապես օգտագործում ա ֆինանսականը»:
Հաջորդ տարվա պետական բյուջեի ծախսերը պլանավորվել են մոտ 1,1 տրիլիոն դրամ՝ 2012 թ. 1 տրլն դրամի համեմատ: Դեֆիցիտը նախատեսվում է 120 մլրդ դրամի չափով՝ 2012 թ. 132 մլրդ դրամի համեմատ: Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված 2013 թ. պետական բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշներին։
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Կապանի գործող քաղաքապետ, քաղաքապետի նախկին թեկնածու, ՀՅԴ-ական Արտուր Աթայանը ինքնաբացարկի դիմում ներկայացնելուց հետո գնացել է Մոսկվա ու դեռևս չի վերադարձել: