«Զվարթնոցում» իրեն օդանավի տեղ դրած ավտոմեքենայում զենք-զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ՝ օգոստոսի 4-ին, ժամը 10.55-ին,  ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում   հաղորդում է ստացվել օդանավակայանում ավտովթարի մասին:

Պարզվել է, որ  «Զվարթնոց» օդանավակայանի 2-րդ հարկում գտնվող մեկնման սրահ տանող ճանապարհին   «LEXUS GS 450 G»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի մասից և բախվելով աջ ճամփեզրի ճաղավանդակին` ընկել է 1-ին հարկի ճանապարհին:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ավտոմեքենայի զննությամբ` սրահից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով, իսկ բեռնախցիկից` «BENNELLI ARMI» տիպի հրացան` լիցքավորված 4 փամփուշտով:

Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս