
Մրցունակությունն աճել է, տեխնոլոգիական պատրաստվածությունը՝ թուլացել

Հայաստանը փոքր-ինչ հետընթաց է գրանցել նաև ենթակառուցվածքների և տեխնոլոգիական պատրաստվածության առումով՝ համապատասխանաբար իջնելով 3 և 4 նիշով։ Այս մասին նշվում է 2012-2013թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցում։
Նշենք, որ նախորդ զեկույցի համեմատ՝ Հայաստանում արձանագրվել են դրական տեղաշարժեր։ Սակայն այն, որ Հայաստանը 144 երկրների շարքում զբաղեցնում է 82-րդ տեղը՝ զիջելով Վրաստանին և Ադրբեջանին (զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը զբաղեցնում է 55-րդ տեղը՝ այս տարի բարելավելով 9 նիշ), փաստում է այն մասին, որ կատարվող և կատարված փոփոխությունները բավարար չեն աշխարհում մրցունակ և առաջատար տեղ զբաղեցնելու համար: Նույն զեկույցում նշվում է նաև թերությունների մասին. «Հայաստանը փոքր-ինչ հետընթաց է գրանցել ենթակառուցվածքների և տեխնոլոգիական պատրաստվածության առումով՝ համապատասխանաբար իջնելով 3 և 4 նիշով»։
Զեկույցի համաձայն՝ ամենաէական թերությունների շարքին են դասվում այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են մրցակցության դաշտի հետ կապված խնդիրները, բիզնես կրթության որակը, մաքսային գործընթացների բեռը, շուկայի չաթը, ինչպես նաև՝ բուհ-արդյունաբերություն կապը, գիտահետազոտական հաստատությունների որակը, և այլն: 144 երկրների շարքում տեղական մրցակցության ուժգնության տեսանկյունից Հայաստանը 130-րդ տեղում է: