«Ադրբեջանը այս քայլով ևս մեկ անգամ հաստատեց, որ վարում է սիստեմատիկ պետական հայատյացության քաղաքականության և այս քայլը այդ քաղաքականության դրսևորումներից մեկն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ ուղղությամբ հայ-արգենտինյան առևտրային պալատի գործունեության ակտիվացումը:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին եւ մյուս շահագրգիռ մարմիններին:
Սաֆարովի հետ կապված դեպքերից հետո, ըստ էության, Ադրբեջանը հրապարակայնորեն փաստեց, որ ինքը բացարձակապես թքած ունի Մինսկի խմբի համանախագահների վրա:
ԵՄ վարկանիշային կանխատեսման փոփոխությունը «բացասականի» կապված է ԵՄ անդամ երկրների վարկային վարկանիշի կանխատեսումներից: Այդ երկրները, որոնց բացասական կանխատեսումներն ազդում են ԵՄ-ի վարկանիշային կանխատեսման վրա, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, և Նիդերլանդներն են: Այս երկրները ԵՄ բյուջեում հիմնական ներդրումներ կատարողներն են:
Թուրքիայի միջնորդության կամ միջամտության փորձերը հարեւան երկրներին վերաբերող հարցերում երբևէ որևէ դրական արդյունք չեն տվել, հակառակը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ապա բազմիցս ասվել է, եւ ոչ միայն Հայաստանի կողմից, որ այս հիմնախնդրում Թուրքիան որևէ միջնորդական դերակատարություն չի կարող ունենալ:
Դոնեցկի «Շախտյորը» ՈւԵՖԱ-ին է ներկայացրել թիմի հայտացուցակը 2012/13 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակցելու համար:
Այն հարցին, թե արդյոք հունգարական կողմը գաղտնի համաձայնության է եկել ադրբեջանական իշխանությունների հետ, Վիկտոր Օրբանը պատասխանել է. «Հունգարիան ժողովրդավար պետություն է: Միջազգային չափանիշները եւ իրավունքները չեն հիմնվում գաղտնի համաձայնությունների վրա»:
Կարծում եմ` մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ պարոն մարզպետն անդրադառնում է երեք օր հետո այդ հարցերին: Խոսքը, եթե նկատել եք, բավական կաշկանդված է: Դա արդեն իսկ ամեն ինչի մասին խոսում է, և խոսքը չի գնում մի քանի դաշնակցականների կողմից թյուր տեղեկատվություն տարածելու մասին:
Պարզվել է, որ 100 համարի «ԳԱԶել» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցուղում բախվել է պատին, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1959 թ. ծնված Ամալյա Գալստյանը, 1932 թ. ծնված Նվարդ Միքայելյանը, 1960 թ. ծնված Գևորգ Գալստյանը, 1949 թ. ծնված Անահիտ Սողոմոնյանը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Զոհերի ու ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները
Кстати, если реакция венгерской стороны покажет, что Азербайджан действительно «подставил» официальный Будапешт, и сговора не было, то самым достойным ответом венгров было бы признание Нагорно-Карабахской Республики.
«Եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»:
Վերոնշյալ հաշվետվության հրապարակումից հետո Samsung ընկերությունը սեփական նախաձեռնությամբ ստուգումներ է սկսել Չինաստանում գործող իր HEG Electronics գործարանում, սակայն մանկական աշխատանքի շահագործման դեպքեր չեն հայտնաբերվել:
Ո՞վ ա Հմայակ Հովհաննիսյանը: Ես հարցնում եմ` իսկ ո՞վ է Հմայակ Հովհաննիսյանը: Չեմ կարողանում հիշել, թե ում խոսքերն են դրանք, որ լուրջ ընդունեմ: Ես նման մարդ չեմ ճանաչում քաղաքականության մեջ:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսը կարծիք է հայտնել, որ նոր մրցաշրջանում իր հաջող ելույթները կապված են նախորդ տարվա` Մանչինիի հետ ունեցած կոնֆլիկտի հետ:
Հանրապետականներն Օբամային նախատում են, որ նա կորցրել է Մուբարաքին` Մերձավոր Արևելքի գլխավոր դաշնակցին, այնպես որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է ցուցադրել, որ Եգիպտոսի նոր իշխանությունն ԱՄՆ-ին հավատարիմ է:
Վաղը կարող են մեզ համար շատ ավելի վատ իրադարձություններ տեղի ունենալ` Ղարաբաղի հարցով և այլն: Ի՞նչ է, մենք պետք է նստենք և մեղադրե՞նք սրան-նրան: Եկեք տեսնենք, թե ո՞րն էր հիմնական պատճառը, որ մենք չկարողացանք դա կանխել:
Օգոստոսի 31-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել` Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը և դրան հետևած իրադարձությունները քննարկելու նպատակով:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին տրված հետևյալ արձագանքը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի կողմից.
Քնած մարդուն կացնով սպանելու ունակ մեկը վտանգավոր է անգամ ադրբեջանական հասարակության համար:
Պետությունը դատապարտում է այն կացինը, որով հայ են սպանել, բայց պետությունը նույն կացինն է հենց Մարգարիտա Մուրադյանների համար, որոնք ավելի շատ են, քան կարող ենք պատկերացնել:
«Միջազգային հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս Հունգարիան կարող էր ձևացնել, որ հավատում է Ադրբեջանին և գնար նման կասկածելի քայլի: Սեփական երկիրը լիովին թաղելով կոռուպցիայի մեջ՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են արտահանել այդ հարցը այլ երկրներ և տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ»,- ասաց նա:
«Իր կաբինետում ահագին վիճեցինք: Ես էլ ասացի, որ կդիմեմ երկրի նախագահին: Հիմա հրամանը տվել ա, որ մեզ շենքից հանեն»:
Բոխին երկիր մոլորակի բնական պայմաններում հանդիպող հնագույն բույսերից մեկն է։ Ավելի քան մեկ միլիոն տարի առաջ այն աճել է Հարավային Ասիայում և հետզհետե տարածվել դեպի Եվրոպայի բարեխառն գոտիները։
Մեսրոպ Մովսեսյանի խոսքով, «Ա1+»-ի և «Արմնյուզի» քաղաքական հայացքները ոչ մի կերպ չեն համապատասխանում իրար. «Բայց դա չի համարվում թշնամություն և անհասկացողություն: Երկու կողմն էլ լավ հասկանում է, թե ինչ է նշանակում դիրքային պայքար: Շատերին դուր կգար, եթե ընթացքում մեր միջև «պատերազմ» սկսվեր, բայց նման բան չի լինելու»:
«Ահաբեկություն ընդհանրապես որևէ մեկի նկատմամբ չի եղել: Ինչ վերաբերում է, որ քաղաքապետին, քաղաքապետի թեկնածու Արտուր Աթայանին են ահաբեկել, ես վստահորեն ասում եմ, որ նման բան չի եղել: Եթե լուրեր են տարածվել, թե շըստոյից, ոստիկանության վեցերորդ բաժնից, յոթերորդ բաժնից են եկել, չգիտեմ, նմանն խոսակցություններ կան, ես վստահեցնում եմ, պատասխանատու հայտարարում եմ, որ նման բան չի եղել…»
Այս շաբաթը մռայլ եղավ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հույս ունեին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունը խաղաղ լուծում կստանա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորապես սադրիչ քայլ արեց` ներում շնորհելով Հունգարիայում հայ սպայի սպանության համար դատապարտված և հայրենիք վերադարձած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին: