Բաժիններ՝

ԱԷՄԳ-ի փորձագետները այցելել են կառուցվելիք թուրքական ատոմակայանի վայրը

ԱԷՄԳ-ի փորձագետները հետազոտել են միջերկրածովյան Մերսին նահանգի տարածքը, ուր կառուցվելու է Աքքույուի ատոմակայանը:

ԱԷՄԳ-ի փորձագետների թուրքական այցը տեղի է ունեցել Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալության աջակցությամբ: Փորձագետները Աքքույուի ատոմակայանի կառուցման տարածքում իրականացրել են տեխնիկական աշխատանքներ, գնահատական են տվել ատոմակայանի դիրքի պայմաններին, տեղեկացնում է TRT-ի ռուսական ծառայությունը:

Նրանք նաև դիտարկումներ են անցկացրել հորատման ու լաբորատոր հետազոտությունների շուրջ և այցելել են տեղի օդերևութաբանական կենտրոն ու աշտարակ: Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ ԱԷՄԳ-ի փորձագետները գոհ են մնացել ատոմակայանի տարածքում կատարված աշխատանքների կազմակերպվածությունից ու տեխնիկական մակարդակից: Նրանք ընդգծել են, որ կատարված հետազոտությունները համապատասխանել են ԱԷՄԳ-ի կանոններին ու պահանջներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս