«Կապանը` կապանցիներին» նախաձեռնության անդամները 168.am-ին տեղեկացրեցին, որ Կապանում նախատեսված բողոքի ակցիան չի կայանալու, քանի որ Կապանի քաղաքապետարանը մերժել է նախաձեռնության անդամների կողմից ներկայացված` քաղաքացիների հետ հանրային քննարկում կազմակերպելու մասին դիմումը:
Օգտատերը դեպքերի մեծ մասում չի գիտակցում, որ «Լայք» անելուց հետո սեփական նկարն ուղարկում է իրեն դուր եկած էջ:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլաևն այսօր ասել է, որ իր երկիրը նոտա է ներկայացրել Հունգարիային, որտեղ նշված է, թե Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը տեղի է ունեցել միջազգային նորմերին և ազգային օրենսդրությանը համապատասխան:
Երևանում` սեպտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 9-11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Հայաստանյան լրատվական մի շարք կայքէջեր երեկվանից DDoS հարձակման են ենթարկվում: Այդ թվում՝ News.am, tert.am, lragir.am, panorama.am, panarmenian.net: Վաղ առավոտյան հարձակման էր ենթարկվել նաև մեր` 168.am լրատվական կայքը: Հարձակման ենթարկված կայքերի թիվը շատ ավելին է, դեռևս դժվար է կոնկրետ թիվ նշել:
Հում կաթի և պաստերիլիզացված կաթի նմուշներն ուղարկել ենք համապատասխան լաբորատորիաներ և խնդրել իրականացնել փորձաքննություն` սոդայով կեղծվածության, բուսական յուղի և կաթի փոշու առկայության վերաբերյալ: Թվով 11 ընկերությունների արտադրած կաթում սոդայով կեղծվածություն է հայտնաբերվել, որոնք են` «Անի Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնու Տոհմային ԹԽՏ», «Աշտարակ Կաթ», «Մուլտի Ագրո» և «Թամարա» ընկերությունները:
«Սա ժողովուրդների կամ իշխանությունների միջամտություն չէ, այլ որոշակի հատվածների համագործակցություն: Ռուսաստանից կարող է մեկ մարդ մասնակցել, ԱՄՆ-ից, օրինակ, երեք, և այլն: Մի խոսքով, սրանք անհատներ են, որոնք ընդգրկված են համաշխարհային տարբեր կլաններում»:
«Սրտի իշեմիկ հիվանդությունից խուսափել մարդիկ դժվար թե կարողանան, բայց որպեսի գոնե մի քիչ ուշ տարիքում հիվանդանան, ու ավելի թեթև անցնի այդ հիվանդությունը, մարդիկ պետք է շատ շարժվեն, հետևեն ճիշտ սննդակարգին ու գոնե տարեկան երկու անգամ հետազոտություն անցնեն, գոնե այն մարդիկ, ովքեր ռիսկային խմբում են»,- խորհուրդ է տալիս սրտաբանը:
Պետք է համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի ամրապնդվեն հայ-թուրքմենական սոցիալ-տնտեսական, հումանիտար և մշակութային կապերը: Դրանք զարգացնելու չօգտագործված մեծ ներուժ է առկա, որը պետք է իրացնել ամբողջությամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Օգոստոս 25-ին կայացած առաջին դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանին բացարկ է հայտնել այն հիմքով, որ դատախազը տուժող կողմի միջնորդությունը նախատեսված ժամկետում լուծում չի տվել, իսկ գործը առանց դրա մտել է դատարան, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենքով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմնաված նորմի խախտում է:
Երգչուհի Արփինե Բեկջանյանը շատ քիչ է երևում հեռուստաեթերում: Նույնիսկ կարծիք կար, որ նրա առջև որոշ պատնեշներ դրվեցին, որի պատճառով նա լքեց շոու-բիզնեսը: Ա. Բեկջանյանը երգում է երևանյան ակումբներում: 168.am-ը զրուցեց երգչուհու հետ` պարզելու համար, թե ինչո՞վ է նա այսօր զբաղվում: – Ինչո՞ւ հանդիսատեսն այսօր Արփինե Բեկջանյանին չի հանդիպում եթերում: – Ժամանակին արհեստական արգելակներ ստեղծվեցին, արհեստական […]
«Ցանկացած որոշում պետք է բխի սիրիացի ժողովրդից ու արտացոլի նրա օրինական ցանկությունները: Ոչ մի արտաքին ճնշում չպետք է լինի:
Չինաստանն այսօր էլ հանդես է գալիս լիբիական սցենարի կրկնության դեմ, որի ժամանակ ապստամբները կարող են արտաքին ուժերի միջամտության պայմաններում հասնել իշխող ռեժիմի տապալմանը ու բռնապետության ոչնչացմանը»:
Վերջին հաշվով, տեղի ունեցածը, բացի Ադրբեջանի հակամարդկային ու հակաժողովրդավարական դեմքը ևս մեկ անգամ բացահայտելուց, բացահայտեց նաև Հայաստանի արտաքին քաղաքականության տկարությունն ու սնանկությունը:
Սա Ռասմուսենի երրորդ վրացական այցն է՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ռասմուսենն այսօր պետք է մեկնի նաև Վազիանիի ռազմաբազա, ուր և հանդիպելու է վրացի զինվորականների հետ:
Ծովինարի որդին` զինծառայող Վիգեն Հայրապետյանը առաջին հայն էր, որ զոհվեց սիրիական հակամարտության հետեւանքով:
Այդ հարցում իրենց ջանասիրությամբ ընդդիմադիր պատգամավորները հետ չմնացին իրենց իշխանական գործընկերներից:
Սովորաբար քաղաքական ուժն իր մարտավարությունը քննարկում է ընտրողի հետ: Ուրեմն ԲՀԿ-ն իր ընտրողի հետ է համաձայնեցրել ընդդիմադիր լինելու կամ չլինելու որոշումը:
«Կարծում եմ, եթե ճիշտ քայլեր արվեն, որոնցից շոշափվող օգուտներ քաղվեն, վերաբերմունքը կարող է փոխվել: Եթե նախագահը ցույց տա, որ նման իրավիճակից կարող է դուրս գալ հաղթանակած, վերաբերմունքը միանշանակ կփոխվի»:
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն Այսօր` սեպտեմբերի 6-ին հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը չի փոխվել:
«Այն, որ վերջին շրջանում Ադրբեջանին հաջողվում է միջազգային կառույցներում էականորեն տրամադրություն փոխել` իր խավիարային դիվանագիտությամբ, իր նավթադոլարներով, դա ևս, կարծում եմ, մեզ` բոլորիս համար ակնհայտ է»:
Արամ Հ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Արտյոմ Կ.-ն: Սեպտեմբերի 5-ին Արտյոմ Կ.-ն ոստիկանություն է ներկայացել և խոստովանել, որ նշված հանցագործությունն ինքն է կատարել: Արտյոմ Կ.-ն ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների հեռարձակման իրավունքը փոխանցվել է «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերությանը, որի արդյունքում 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները կհեռարձակվեն ընկերության կառավարման ներքո գտնվող «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերությամբ:
Սա նշանակում է, որ քանի դեռ չեն լուծվել ժողովրդավարության և օրինականության խնդիրները, քանի դեռ Հայաստանում գոնե մեկ անգամ նորմալ ընտրություններ չեն անցկացվել, մրցունակությամբ մենք երբեք չենք կարող առաջատար դիրքեր գրավել աշխարհում: Իհարկե, եթե Սևանի հատակին նավթի հարուստ պաշարներ չգտնվեն։
Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում երկու արտագնա հանդիպում կանցկացնի Մալթայի և Բուլղարիայի հավաքականների դեմ։
Լավ, բայց հետո ի՞նչ է լինելու: Դու հետոյի համար պատասխանատո՞ւ ես: Մենք գտնվում ենք խելագար տարածաշրջանում, և ամեն վայրկյան ՌԴ-ն ներքին ցնցումների պատճառով կարող է դուրս մնալ խաղից: Մեզ պետք է ուժեղացնել մեր պաշտպանական համակարգերը:
Վերջին տարիների մեր տնտեսական կենսափորձն ապացուցում է, որ գնաճը բնական աղետների պես անկանխատեսելի է: Անկանխատեսելի է, բայց նաև` հարաճուն ու պարտադիր:
Հայկական զինված ուժերն արդեն ապացուցել են, որ իրենք մարտի դաշտում շատ ավելի ամուր են, քան Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերը:
Գիտակրթական հաստատությունը, ինչ-որ հիմնադրամ կամ պետությունը մասնագիտական համապատասխան կրթությամբ, գիտական կոչումով և միջազգային չափանիշներին համապատասխան ցեղասպանություններ ուսումնասիրող մասնագետ պատրաստելու համար պետք է ծախսի 400.000 ԱՄՆ դոլար:
Հաշվառված միայնակ կենսաթոշակառուին, մանկատան շրջանավարտին կամ այլ սոցիալական իրավիճակում հայտնված բնակարանի խիստ կարիք ունեցող անձին կամ ընտանիքին պետությունը 5-10 տարվա պայմանագրով կհատկացնի սոցիալական բնակարան:
ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են խորացնել, ընդլայնել եւ առավելագույնս զարգացնել երկկողմ հարաբերություններն ԱՄՆ հետ` մասնավորապես անվտանգության, առեւտրատնտեսական եւ կրթամշակութային ոլորտներում: