Բաժիններ՝

«Գրից մինչև գիրք». Մայր Աթոռը նոր ուսումնական գիրք է հրատարակել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը նախաձեռնել են «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթը, որը նվիրված է Սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650 և հայ գրատպության 500-ամյակին:

Ծրագրի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը հրատարակել է «Գրից մինչև գիրք» գիրքը՝ հեղինակությամբ բանասեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան վարժարանի ուսուցչուհի Մարո Խաչատրյանի: Գրքում ներկայացված է հայ ժողովրդի պատմության բեկումնային իրադարձությունը՝ գրերի գյուտը, և գյուտին հաջորդող մշակութային հեղաշրջման ընթացքը մինչև հայ գրքի տպագրություն, մինչև մեր օրերը:

Գիրքը բաշխվել է ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներին՝ ծրագրի շրջանակում անկացվող հոբելենական հանդիսությունների կազմակերպման ընթացքում ուսուցիչներին և աշակերտներին աջակցելու համար:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս