
Տնտեսվարողներին կսովորեցնեն էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևը

Մինչև տարեվերջ շուրջ 70 հազար տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ պետք է տիրապետեն անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու «արվեստին»: ՀՀ կառավարության հավանությանն արժանացած` կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող օրենքների նախագծերը նախատեսվում է քննարկել Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի` այս ամիս տեղի ունենալիք չորսօրյա նիստերի ընթացքում:
Օրենքների ընդունումից հետո կտարածվեն տեղեկատվական և ուսուցողական նյութեր՝ գործընթացի ընդհանուր նկարագրությամբ, իսկ նոյեմբերից հետո գործատուներին կտրամադրվեն գործնական հմտություններ և կիրառական գիտելիքներ (ծրագրային ապահովման օգտվողի ձեռնարկ, համակարգչային ծրագրի ուսուցողական տարբերակ և այլն):