Քաղաքականությունը նաև սխալներ գործելու ու այդ սխալներն ուղղելու արվեստ է: Եվ Տեր-Պետրոսյանը կարող է ուղղել իր սխալը` առաջին հերթին այդ մասին խոստովանելու ճանապարհով: Առանց դրա Կոնգրեսը` Լևոն Տեր-Պետրոսյանով ու, առավել ևս, առանց նրա` կամ վերջնականապես կքայքայվի, կամ կհայտնվի մարգինալ վիճակում:
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Շանհայի «Մաստերս 1000»-ի եզրափակիչում չափազանց լարված և դիտարժան պայքարում կարողացավ առավելության հասնել բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ 5:7, 7:6 (13:11), 6:3 հաշվով:
Տարոն Մարգարյանը Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ հանձնեց հանրաճանաչ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին և գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին:
Հոլիվուդյան ֆիլմերի հերոս Արնոլդ Շվարցնեգերը հանգստյան օրերին այցելել է Մադրիդում անցկացվող բոդիբիլդինգի փառատոնին, որի ժամանակ լրոգրողներից մեկը նրան խնդրել է գնահատել Մադրիդի «Ռեալի» աստղ Ռոնալդուի մարմինը:
Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին Գերմանիայից հավաքականի կրած ջախջախիչ պատրությունից հետո (1:6) կոչ է արել իր սաներին հնարավորինս շուտ մոռանալ այդ խաղը:
Իմ շրջապատում ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ես, իմ շրջապատի հետ միասին, մաքուր եմ պահում այն, ինչ ունեմ: Իսկ ինչ վերաբերում է քաղաքին, ապա շատ խնդիրներ կան, որ ինձ հուզում են, և որոնց մասին ես խոսում եմ: Ինձ հուզում է, որ ծառաներն ու տերերը փոխել են իրենց տեղերը, իսկ գողերը գողացել են հողերը ու չեն տալիս փողերը:
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչ, 34-ամյա Խաժակ Մհոյանը, վարելով «Վազ 2107» մակնիշի 31 ՏՏ 290 համարանիշի ավտոմեքենան, Կոտայքի մարզի Արա գյուղի ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին և 30մ գլորվելով գլխիվայր շրջվել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի […]
Սիրիան նման որոշում կայացրել է այն միջադեպից հետո, երբ Անկարան խնդիրներ էր ստեղծել սիրիական ինքնաթիռի համար։ Թուրքական ինքնաթիռների արգելքը ուժի մեջ է մտել այսօր կեսգիշերից։
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը խոսել է թիմի նախկին և ներկա գլխավոր մարզիչների մասին:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22.44-ին Ռուսաստանի տարածքում` ադրբեջանական Զակատալա քաղաքից 43 կմ դեպի արևելք տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
«Սիդնեյի» հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ շատ հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես է ինքը համագործակցում բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոյի հետ:
«Մեզ ավելի շատ հետաքրքրում է`ո՞վ պետք է լինի նոր նախարարը, որովհետև չենք տեսնում նախարարի այլ թեկնածու: Այնտեղ պետք է այնպիսի մարդ լինի, որ այդ նախարարությունը նորմալ աշխատի: Այդ նախարարն իր միսիայով պետք է ընդդիմադիր լինի: Մենք գիտենք, որ քաղաքական ճնշումը միշտ կա, այդ պատճառով կարծում ենք, որ նախարարն անպայման անկուսակցական պետք է լինի, որպեսզի քաղաքական ճնշման չենթարկվի»:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Տանիքլիֆն իր 60 հազար ֆունտ արժողությամբ Range Rover մակնիշի ավտոմեքանան ջարդուխուրդ է արել բանալիները ստանալուց ընդամենը 1 ժամ անց:
168.am-ի տեղեկություններով, ռուսական «Роснефть» ընկերությունը ցանկություն ունի մտնել բենզինի հայկական շուկա և այդ հարցով արդեն դիմել է համապատասխան օղակներին։ Բանն այն է, որ թեպետ մեր երկրում թղթի վրա մրցակցություն է, սակայն հատկապես էներգակիրների ներկրման ոլորտը խիստ քվոտավորված է, և պատահական մարդիկ Հայաստան վառելիք չեն կարող ներմուծել։
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կարծում է, որ Ուեյն Ռունին կարող է կատարել թիմի ավագի պարտականությունները:
Ֆիլմի նախաձեռնողների խոսքով` այն «ստեղծվել է 2009 թ. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման անհաջող նախաձեռնությունից հետո և բացահայտում է թաքնված պատմությունները և խաբեությունը, որոնք ձևավորվել են մարդկանց ինքնություններ և մարդկանց ցրել ամբողջ աշխարհով մեկ` սկսած Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածներից` մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն»:
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն Մեսսիին համեմատել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի հետ:
Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեևը։ Վերջինիս համոզմամբ, վերջին ամիսներին նկատվող կապիտալի արտահոսքը Ռուսաստանից դրական երևույթ է։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը։
Զիդանից բացի, թիմի բաժնետեր է հանդիսանում նաև Ֆրանսիայի հավաքականի ևս մեկ նախկին խաղացող Օլիվիյե Դակուրը:
ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 2011-2012 ֆինանսական տարվա տվյալներով կազմել է 1.089 տրլն դոլար, ինչը 16%-ով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից: 2010-2011 ֆինանսական հաշվետվության համաձայն՝ նախորդ տարվա բյուջեի դեֆիցիտը կազմել էր 1.297 տրիլիոն դոլար:
Լոլիկով հարուստ սննդակարգը կարող է նվազեցնել սրտի կաթվածի հնարավորությունը: Ինչպես հաղորդում է BBC-ին, այս եզրակացությանն են հանգել ֆինն գիտնականները: Հետազոտությունը ներառել է 1,031 տղամարդու: Կաթվածի հավանականությունն առավել քիչ է եղել այն տղամարդկանց մոտ, ում սննդակարգում մեծ տեղ է զբաղեցրել լոլիկը: Գիտնականները դեռևս չեն պարզել երևույթի պատճառը:
Իսպանիայի Բիլբաո քաղաքում ավարտվեց «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը: Լևոն Արոնյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարել է, թե ամիսներ առաջ ԲՀԿ-ի հետ «նույն երգն էին երգում, և հիմա էլ ոչինչ չի փոխվել»:
«Զբաղվածության և ծանրաբեռնվածության պատճառով նախաքննության փուլում ես չեմ ներկայացնի նրա շահերը: Սա երկուստեք պայմանավորվածության արդյունքում է որոշվել: Իսկ արդեն դատաքննության ընթացքում կմիանամ պաշտպանական խմբին»,- ասել է Աթանեսյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ՝ կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ:
Ադրբեջանի արտգործնախարարությունը Լիտվային նոտա է հղել` Լեռնային Ղարաբաղում անցկացված փառատոնին լիտվական երաժշտական խմբի մասնակցության կապակցությամբ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը։
«Իրենք կազմակերպել են հանրահավաքները, իրենք մասնակցել են, իրենք տեսել են ամեն ինչ, մնում է հայտարարություններ անեն կամ իրավապահ լիազոր մարմնին բացատրություններ տան, թե ինչ են տեսել: Մնացած բոլոր քայլերը մենք ժամավաճառություն ենք համարում», – ընդգծել է Սահակյանը:
2013թ. պետական բյուջեի նախագծով Ազգային անվտանգության ծառայությանը նախատեսվում է տրամադրել 14 մլրդ 52,7 մլն դրամ, որից 13 մլրդ 710,3 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 342,4 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: Ծրագրված գումարները 2012 թ. հաստատված բյուջեի նկատմամբ աճել են 2 մլրդ 750,3 մլն դրամով:
Բորիս Բերեզովսկին Ռոման Աբրամովիչին կվճարի 35 մլն ֆունտ (56 մլն դոլար) Լոնդոնի դատարանում պարտվելուց հետո: Այդ մասին հաղորդում է «The Financial Times»-ը: Նախկինում հաղորդվում էր, որ պարտվող կողմը պետք է հատուցի նաև մյուս կողմի դատական ծախսերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանին՝ ծննդյան 75-ամյակի աթիվ, մաղթել նրան քաջառողջություն և ստեղծագործական հաջողություններ: