Բաժիններ՝

ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 3 բալ ուժգնությամբ

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22.44-ին Ռուսաստանի տարածքում` ադրբեջանական Զակատալա քաղաքից 43 կմ դեպի արևելք տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվումէ 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.690 և արևելյան երկայնության 47.120:

ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031