Բաժիններ՝

Հետաքրքիր կլիներ միևնույն թիմում խաղալ Ռոնալդոյի հետ. Դել Պիերո

«Սիդնեյի» հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ շատ հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես է ինքը համագործակցում բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոյի հետ:

«Ես ոչ մի քայլիս համար չեմ զղջում: Թեև, իհարկե, ինձ չհաջողվեց հաղթել Չեմպիոնների լիգայի մի քանի եզրափակիչներում, ինչպես նաև Եվրո-2012-ը: Հույս ունեի, որ 1996 թվականին Չեմպիոնների լիգայի և Միջմայրցամաքային գավաթները նվաճելուց հետո կարժանանամ «Ոսկե գնդակին»:

20 տարի շարունակ ես խաղացել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների դեմ: Չափազանց հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես խաղադաշտում կհամագործակցեինք ես և Ռոնալդոն», – ասել է Դել Պիերոն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս