 
                        Տարբերություն չկա, թե քանի գոլի տարբերությամբ ես պարտվում. Տրապատոնի
 
                                    Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին Գերմանիայի հավաքականից կրած ջախջախիչ պատրությունից հետո (1:6) կոչ է արել իր սաներին հնարավորինս շուտ մոռանալ այդ խաղը:
«Իմ խաղացողներին ասել եմ, որ տարբերություն չկա, թե քանի գոլի տարբերությամբ եք պարտվում՝ 1,3 թե 6: Երբ ֆուտբոլիստները պարտվում են իրենց թիմերի հետ, ապա կարող են մի քանի օր անց ետ բերել կորուստը: Նույնն այստեղ է: Անհրաժեշտ է մոռանալ պարտության մասին և կենտրոնանալ հաջորդ հանդիպումների վրա:
Օբյեկտիվորեն մենք չէինք պատրաստվում Գերմանիայի հետ պայքարել առաջին հորիզոնականի համար: Մեր նպատակը Շվեդիայի, Ավստրիայի և Ֆարերների հետ հաջորդ խաղերն են», – իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Soccerway-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        