Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ այսօր արված հայտարարությունները դարձել են բրիտանական The Sun-ի ծաղրի առարկա։
«Գիտե՞ք ինչ, քիչ առաջ էլ մի հատ «Մերսեդես» կով էր գցել տակը, զանգում, ասում են` Սամվելի տղեքը եկել, ֆռֆռացել, գնացել են: Հըմի ի՞նչ էղնի` պտի ասեն Սամվելը…»:
«Ես Հայաստանում ներկայացնում եմ «Կովկասի բնության հիմնադրամը», որի ազգային համակարգողն եմ հանդիսանում, և մեր հիմնադրամի գործընկերն է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը՝ որպես պետական լիազոր մարմին: Մենք չենք խառնվում Հայաստանի Հանրապետության որևէ գործի, և Էկոդաշինքը եթե նման հայտարարություն է իրականացնում՝ դա Հայաստանի ներքին խնդիրն է»:
Հոկտեմբերի 11-ին Լոնդոնի Christie’s աուկցիոնում չհաջողվեց վաճառել առաջին Apple համակարգիչը, որը վաճառքի էր դրված մոտ 80.000 դոլարով: Պատճառն այն էր, որ հնագույն այդ համակարգիչը բոլորովին չէր աշխատում` մաս կազմող մի քանի կարևոր դետալների բացակայության պատճառով:
«Ես չեմ պատրաստվում պայքարել իրավական հարթությունում, քանի որ դա անիմաստ եմ համարում: Հարցը քաղաքական դաշտում է, և պայքարը հենց այս մակարդակով է ընթանալու: Իհարկե, այս ամենն ուղղված է ոչ միայն իմ, այլ նաև իմ կուսակցության դեմ, իսկ մեծ հաշվով՝ Հայաստանի ժողովրդավարության դեմ»:
«… Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաև մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»` նրա խոսքի նկատմամբ: Այդ մեկը` եթե երբևէ եղել է, արդեն չկա: Մնացածը նրա և Աստծո օրենքի միջև է: Քաղաքական նպատակահարմարությունից դրդված` կարող էի լռել: Համբերատար սպասելուց հետո, սակայն, նախընտրեցի հռչակել ճշմարտությունը` որպես պատասխանատվության պահանջ իմ համաքաղաքացիների առջև»:
Եվ վերջում` նրա սատարումը որևէ հարցում ցանկալի չէ»:
Հայ Ազգային Կոնգրեսը դեռևս վերջնական որոշում չի կայացրել` առաջադրե՞լ պատգամավորի թեկնածու թիվ 1 և 35 ընտրատարածքներում, թե՞ ոչ:
Հոկտեմբերի 12-ը Հայաստանում նշվում է որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: 2004-ի նույն օրը Հայաստանի միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային: Վերջինիս նպատակն է՝ ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքներից:
Էկոլոգիական Հասարակական դաշինքն իր անվստահությունն է հայտնում բնապահպանության նախարար պարոն Ա.Հարությունյանին և պահանջում նրա հրաժարականը: Դաշինքը նաև ներկայացնում է իր մտահոգությունները և առաջարկները նոր բնապահպանության նախարարի ընտրության խնդրում:
Ի՞նչ թիկնապահ, մեր երկրում ո՞վ թիկնապահ ունի։ Բոլորը գիտեն, որ մեր պաշտոնյաներին կամ օլիգարխներին «ջիփերով» ուղեկցող տղերքը պարզապես գրասենյակային աշխատողներ են և պատահաբար «շեֆի» հետ նույն ճանապարհով են գնում, նույն ժամին։
«Այսօր բոլորս ապրում ենք ֆուտբոլով: Հաջողություն եմ մաղթում մեր տղաներին, գեղեցիկ խաղ և փառահեղ հաղթանակ: Իսկ որպեսզի մեր իտալացի երկրպագուներն էլ շատ չնեղվեն, առաջարկում եմ խաղի կարգախաոսը ձևակերպել այսպես. FORZA, ARMENIA !!!»:
«Պարոն դեսպան, չմեկնաբանելով և որևէ դիրքորոշում չհայտնելով մեզ առնչվող հանրահայտ դատավարության կապակցությամբ, չե՞ք կարծում, որ դա վատ է ԱՄՆ-ի և իր ներկայացուցչության հեղինակության համար հենց արդարադատության և ժողովրդավարության ընտրովի մեկնաբանման տեսակետից»:
Սան Մարինոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպաոլո Մացան Անգլիայի հետ հանդիպումից առաջ ընգծել է, որ թիմի առջև նպատակ է դրել դառնալ մեկ գոլի հեղինակ:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի իրավիճակի վրա Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների ազդեցության շուրջ, քննարկել Հարավային Կովկասի պետությունների հետ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում իրադրությանը վերաբերող հարցեր։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 12-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408.74 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,43%-ով:
«Սոցիալական հիվանդության տեսակ է, անշուշտ, և կարող է բուժվել միայն հիվանդի ցանկության դեպքում: Բայց, ցավոք, ոչ բոլորն են այդպիսի կամք դրսևորում` չգիտակցելով, որ ինքնադրսևորման ճանապարհը բարեկրթությունն է, խոնարհությունը, հավասարությունը»:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ խնդիրը նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում է, ով ոստիկանությանը ցուցում է տվել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել դրա լուծմանը: Միջոցառումների ցանկում նաև գյուղացիներին որսորդական հրացաններ տրամադրելն է, ինչը նրանց հնարավորություն կտա կազմակերպել արոտատեղերի և անասնաբակերի պաշտպանությունը:
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվապահությունը վարող «Պարադիգմա Արմենիա» ընկերությունից պահանջում են հիմնադրամին և Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործին վերաբերող փաստաթղթերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
«Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան» համամիտ է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, հարգարժան պարոն Վազգեն Մանուկյանի հետ, որը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքը որակում է որպես քաղաքական սխալ:
Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման Champions Matchday-ին տված հարցազրույցում պատմել է իր կուռքերի, ինչպես նաև հետագա անելիքների մասին։
Կապանի բնակիչների փոխանցմամբ` արդեն մի քանի օր է` քաղաքում թանկացել է տրանպորտային ուղեվարձը: Քաղաքին սպասարկող թիվ 7 և 15 երթուղային տաքսիների ուղևորավճարը նախկին 70 դրամի փոխարեն՝ դարձել է 100 դրամ:
Ստամբուլի տեխնոպարկի գործունեությունից թուրքական պետբյուջեն կավելանա տարեկան մոտ 10 մլրդ դոլարով: Ստամբուլի արևելյան հատվածում գտնվող ամենամեծ ռազմական հետազոտությունների կենտրոնի շինարարությունը: Կենտրոնը, ըստ պարբերականի, կլինի ինչպես ռազմական «Սիլիկոնային հովիտ» Թուրքիայում: Նոր տեխնոպարկում կաշխատի ավելի քան 30.000 մարդ:
«Այդ հարցը դիտարկել ենք միջկառավարական հանձնաժողովի նիստում: Բանակցությունները շարունակվում են: Այստեղ են գտնվում «Գազպրոմ»-ի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչները: Մենք դինամիկ առաջ ենք շարժվում այդ հարցում, և վստահ եմ, որ, ինչպես միշտ, կհասնենք բոլորին ձեռնտու պայմանավորվածությունների»,- ասել է Մ. Սոկոլովը:
«Շինաշխատանքները իրականացրել է «Ն.Մ. Օհանյան» ՍՊԸ-ն: Ես մի քանի անգամ տեսել եմ, որ քաղաքաշինության նախարարության տեխնիկական բաժնից եկել, ստուգումներ իրականացրել են, սակայն թե դիտողությունները ինչպես են արել, կամ չեն արել, ես չեմ կարող ասել: Ես ինքնս, լինելով մանկավարժ, այն ինչ-որ տեսել ու հասկացել եմ, որ կատարվածը որակ չունի, բարձրաձայնել եմ»:
«Ես վերահաստատում եմ իմ դիրքորոշումը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պաշտոնական այլ դիրքորոշում, բացի նրանից, որ 2013-ին պետք է պաշտպանի նախագահ Սարգսյանին, չի հրապարակել»,- ասում է ՀՀԿ խոսնակը:
Մաքսային կոմիտեի տվյալներոմ (որոնք եռամսյակային են և օգոստոս ամիսը դեռ չեն ներառում)՝ այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 121 միլիոն դոլար։ Այդ 121 միլիոնից 67.7 միլիոնը բաժին է ընկնում 2208 կոդով ապրանքանիշին՝ «Էթիլային սպիրտ, չբնափոխած, <80 ծավ.% սպիրտի խտությամբ; սպիրտային թուրմ, լիկյոր և այլ սպիրտային ըմպելիք»։
«Այո, նախագահի վերահսկողության ծառայությունը մեզ մոտ ստուգումներ է իրականացնում: Դա սովորական աշխատանքային պրոցես է: Ամեն տարի էլ նման ստուգումներ տեղի են ունենում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Պիպոյանը:
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։
ԱՄՀ-ն խնդրահարույց երկրներին խորհուրդ է տվել ժամանակավորապես դադարեցնել բյուջեի ծախսերի կրճատումները: Հիմնադրամը պարզել է, որ խնայողության ռեժիմը ՀՆԱ-ին ավելի մեծ հարված է հասցնում, քան ծախսերի սովորական պայմանները: