Բաժիններ՝

Ջոկովիչն անհավանական հաղթանակ տարավ Մարեյի նկատմամբ Շանհայի եզրափակիչում

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Շանհայի «Մասթերս 1000»-ի եզրափակիչում չափազանց լարված և դիտարժան պայքարում կարողացավ առավելության հասնել բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ 5:7, 7:6 (13:11), 6:3 հաշվով:

Առաջին սեթն անցավ հավասար պայքարում, ընդ որում՝ երկու թենիսիստներն էլ մի քանի անընդմեջ բրեյք կատարեցին, սակայն վճռական պահին Ջոկովիչի նյարդերը տեղի տվեցին և նա մի քանի կոպիտ սխալ գործեց ու պարտվեց:

Երկրորդ սեթն ընդհանուր առմամբ անցավ Մարեյի փոքր-ինչ առավելությամբ: Բրիտանացին առջևում էր 5:4 հաշվով և մատուցում էր, սակայն Ջոկովիչը գերջանքերի գնով կարողացավ բրեյք կատարել, բայց այս սեթում ամենահետաքրքիրը դեռ առջևում էր: Թայ-բրեյքի ժամանակ կրկին հաղթում էր Մարեյը և երկու անընդմեջ մաթչբոլ ուներ, սակայն Նովակը կրկին կարողացավ ետ բերել կորցրածը և հավասարեցնել ընդհանուր հաշիվը: Երրորդ սեթում հոգեբանական առավելությունն արդեն սերբի կողմն էր, ով կարողացավ կոտրել բրիտանացու դիմադրությունը և հաղթել 2012թ.-ի Շանհայի «Մասթերսը»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս