Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես ստացավ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Երևանի քաղաքապետարանին հարակից Ռուսաստանի հրապարակում, «Էրեբունի-Երևան» տոնական հանդիսությանունների շրջանակում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հրապարակվել է Երևան քաղաքի ավագանու որոշումը՝ Հայասատանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար, հանրաճանաչ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին և Ալեքսանդր Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Շնորհավորելով և հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ վերջիններս նույն նվիրումով ու եռանդով կշարունակեն իրենց գործունեությունը` ի փառս մեր երկրի ու քաղաքամայր Երևանի։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031