Բաժիններ՝

Թանկարժեք Range Rover-ն ընդամենը 1 ժամ դիմացավ Մանչեսթեր Յունայթեդի գինովցած կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Տանիքլիֆն իր 60 հազար ֆունտ արժողությամբ Range Rover մակնիշի ավտոմեքանան ջարդուխուրդ է արել բանալիները ստանալուց ընդամենը 1 ժամ անց: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Ականատեսների պնդմամբ, 19-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել կառավարել մեքենայի ընթացքը, բախվել է բեռնատար Ford-ին և վերջինիս, 10 մետր քաշ տալով, սեղմել է պատին:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ալկոհոլային թեստ են անցկացրել, որից հետո Ռայանին ձերբակալել են ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելու մեղադրանքով:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031