Հայաստանը իրավական պետություն չէ և ցանկացած մարդ, ըստ էության, քաղաքական հայացքների համար իշխանությունների կողմից կարող է ստանալ քրեական հարցագործի պիտակը, և, ցավոք, ցանկացած հանցագործ կարող է իրեն քաղաքական հետապնդումների զոհ ներկայացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումներին:
Թրաֆիքինգի ուղղությունները Հայաստանից հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ ու Թուրքիա են: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց իրավաբան Մարիաննա Եղիազարյանը:
«ՀՀ նախագահական ընտրություններում վճռորոշ դերը պատկանելու է դրսի ուժին` կա՛մ Ռուսաստանին, կա՛մ Արևմուտքին: Բառացիորեն ասած` իրենք են նշանակելու նախագահ: Մեր հասարակությունն ուղղակի գնալու է` ձևական քվեարկություն իրականացնի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Մեր տեղեկություններով` առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կարող է առաջադրել նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը: Հնարավոր է, որ Սուքիասյանին ևս ոգևորել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախադեպը, երբ գործող իշխանության կուսակցությունը պարտություն կրեց գործարար միլիարդատիրոջ կողմից ղեկավարվող «Վրացական երազանք» կուսակցությունից:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի հրամանատարը խնդրել է ոստիկանության միջամտությունը, քանի որ իրեն սպառնացել են:
«Կարող ենք ասել, որ գործող իշխանության ներկայացուցիչը լավագույն դիրքերում է նախընտրական շրջանում: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ ներքաղաքական նոր որակ է անհրաժեշտ, որը գործող իշխանութունն ապահովելու ունակ չէ: Այն, ինչ կատարվում է այսօր, նկատի ունեմ՝ իշխանական վերնախավի ցուցադրական փորձերն ուղղված քաղաքացիներին, թե իշխանությունը պատրաստ է գնալ կտրուկ փոփոխությունների, կադրային ջարդ իրականացնել, ըստ էության, ապարդյուն են լինելու, որովհետև ոչ թե ձուկն են գլխից բռնել, այլ գործն են սխալ բռնել»,- ընդգծեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը:
Թրաֆիքինգի ռիսկային գոտիները Հայաստանում Վանաձորն ու Գյումրին են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը: Նրա փոխանցմամբ` այդ սահմանները շատ ավելի մատչելի են. «Հարավային մարզերից հատել սահմանը շատ ավելի թանկ է և դժվար, քան Վանաձորից և Գյումրիից»:
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը դեռ վերջնական որոշում չունի` կառաջադրվի՞ 2013թ. նախագահական ընտրություններում, թե՞ ոչ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արման Մելիքյանը նշեց, որ ինքը դեռևս վերլուծում է իրավիճակն ու վերջնական որոշում կկայացնի առաջիկա մեկ ամսվա ընթացքում:
Հոկտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87 մլն 232 հազար 449 ԱՄՆ դոլար 406.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 92 մլն 588 հազար 407 ԱՄՆ դոլար 407.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ճգնաժամի պայմաններում տնտեսման միջոցները չեն օգնում, դրանք փակուղու առաջ են կանգնեցնում տնտեսությունը: Նման եզրահանգման են եկել Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծաբանները՝ ներկայացնելով ԱՄՀ նոր զեկույցը:
Երեկ Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Իտալիա խաղից հետո երկու թիմերի գլխավոր մարզիչներ Վարդան Մինասյանն ու Չեզարե Պրանդելին հանդես եկան մամուլի ասուլիսով։
Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Մաջոն Հայաստանի հետ խաղից հետո (1։3) հայտարարել է, որ չի հիշում, թե ինչպես են հայերը հավասարեցրել հաշիվը, քանի որ ուժեղ հարված էր ստացել գլխին Մանոյանի հետ բախման ժամանակ։
Սերժ Սարգսյանը երկար տարիներ միշտ զբաղեցրել է բարձր պաշտոններ և փորձառու գործիչ է։ Միամտություն կլիներ կարծել, թե «պատժիչ» գործելաոճի վտանգներն ու հետևանքները հաշվարկած չի լինի։ Ու եթե գնացել է այս քայլին՝ սեփական թիմում թշնամիներ ձեռք բերելու ռիսկին, ապա դա նշանակում է, որ չափազանց լավ է ճանաչում այդ թիմին։ Հանգիստ է, քանի որ գիտի՝ թիմն ընդունակ չէ ընդվզման։
Ըստ Global Science-ի` Կինկիի բիոլոգիական գիտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները միկրոսկոպիկ էլաստիկ ժապավեն են ստեղծել, որով հնարավոր է ծածկել ատամները` կանխելու համար կարիեսի հնարավոր զարգացումը: Ժապավենը պատրաստված է էլաստիկ և դիմացկուն նյութից, որը ստացվել է ատամի էմալի բնական միներալներից:
ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ռոտավիրուսի դեմ հայ երեխաները կպատվաստվեն նոյեմբերի 1-ից:
Այս պարտությունն առաջինն էր Արոնյանի համար «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում:
Հայաստան – Իտալիա հանդիպումից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
Աշխարհի առաջնության որակավորամն փուլի Հայաստան – Իտալիա հանդիպումից հետո Իտալիայի ազգային հավաքկանի մարզիչ Չեզարե Պրանդելին հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին։
Քիչ առաջ ավարտվեց Հայաստան – Իտալիա հանդիպումը։ Մեր տղարները, ցավոք, պարտվեցին 1։3 հաշվով։
«Օհանջանյանը նախկինում սրտի վիրահատություն է տարել և ստենդավորվել է նրա սիրտը»,- ասել է Գոռ Ղլեչյանը, հավելելով, որ այս պահին նրա մոտ սրտի իշեմիկ հիվանդության կա և որ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
«Եղան մարդիկ, ովքեր «աջակցություն» բառը քաղաքականացրին, բայց ես այսօր ուզում եմ անկեղծ ասել, որ քաղաքապետին շնորհակալ եմ ուղղակի որպես քաղաքացի, մարդ, որ ապրում է մի քաղաքում, որտեղ ամեն օր ամեն հնարավոր բան արվում է, որ մենք ունենանք սիրուն ու լուսավոր Երևան»:
«Ես նախարար եմ եղել և գտնում եմ էթիկային կանոններից դուրս, որ ես գնահատեմ նույն պաշտոնում նախարարի աշխատանքը, պահանջեմ նրա հրաժարականը: Պատճառը միայն դա է: Երբեք, ինչքան որ եղել են նախարարների հետ կոնֆլիկտներ և նույնիսկ դատի տալու խնդիր է եղել, ես դրան չեմ խառնվել: Էթիկայից դուրս եմ համարել»,- նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը: Վերջինս կարծում է, որ պայքարել պետք է այլ կերպ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, պատասխան սպանության գործով այսօր սկսվել է դատական վիճաբանությունների փուլը:
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին այսուհետ կպաշտպանի նույնպես նախկին պատգամավոր, փաստաբան Վարդան Զուռնաչյանը: Ցայժմ Ս.Ղազարյանին պաշտպանում էր փաստաբան Ստեփան Ոսկանյանը, ում ծառայություններից Ս. Ղազարյանը հրաժարվել է՝ այլ գործերով պաշտպանի աշխատանքային զբաղվածության պատճառով:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարություն է տարածել, որով պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը:
Երևանի ժամանակով 21։00-ին կմեկնարկի Աշխարհի առաջնության որակավորման փուլի եվրոպական գոտու B խմբում ընդգրկված Հայաստանի և Իտալիայի հավաքականների հանդիպումը։
Մի քանի տասնամյակ դադարից հետո ԱՄՆ-ը կվերականգնի նավթի արտահանումը: Այդ մասին այսօր գրել է «The Financial Times» պարբերականը:
Արմանը մեկ շաբաթ ապրելով մանկատանը` գիշերներն աչքերը բաց է լուսացրել: Իր ու մոր տարածության մեջտեղում հայտնված տագնապը թափառում էր իր ու մոր արանքում: Վախից մեկ-մեկ կյանքից առաջ էր ընկնում, ու մարմնի սարսուռով զգում էր մենակության մեջ հայտնված մոր վերջին շունչը: Մանկատան պատերի մեջ հայտնված Արմանը շնչահեղձ էր լինում, երբ հանկարծ կյանքից առաջ էր ընկնում ու մորը կորցնելու վախի մղձավանջներից չէր կարողանում ազատվել: Մայրը` Մարինեն, որդուն մանկատուն ճանապարհելուց հետո, ինքն իրեն չներելու բարդույթից, ողբում էր: Ուզում էր 12 տարեկան որդուն պաշտպանել իր մահից:
Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնը խախտում չի արել և դեղեր ձեռք չի բերել շուկայականից թանկ գնով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց կենտրոնի ֆինանսական գծով փոխտնօրեն Լևոն Երանոսյանը:
Այսօր Գյումրիի թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով իր փաստաթղթերն է ներկայացրել ՀՀԿ-ական Արման Սահակյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին էիվ 1 և 35 ընտրատարածքներում տեղ են ունենալու պատգամավորական ընտրություններ: Այս ընտրատարածքներում պատգամավորական տեղերը թափուր են մնացել` Սամվել Բալասայանի և Ռուբեն Հայրապետյանի մանդատներից հրաժարվելուց հետո: