 
                        Ռոնալդուն ֆանտաստիկ մարմին ունի. Շվարցնեգեր
 
                                    Հոլիվուդյան ֆիլմերի հերոս Արնոլդ Շվարցնեգերը հանգստյան օրերին այցելել է Մադրիդում անցկացվող բոդիբիլդինգի փառատոնին, որի ժամանակ լրոգրողներից մեկը նրան խնդրել է գնահատել Մադրիդի «Ռեալի» աստղ Ռոնալդուի մարմինը:
«Նա ֆանտաստիկ մարմին ունի: Եթե Ռոնալդուն մի քիչ էլ աշխատի, ապա կարող է հաջողության հասնել բոդիբիլդինգում: Նա ուժեղ է և, կարծես թե, շատ վարժություններ է անում», – Շվարցնեգերի խոսքերը մեջբերում է Terrikon-ը:
Նշենք, որ Շվարցնեգերը պայքարում է, որպեսզի բոդիբիլդինգը ներառվի օլիմպիական խաղերի մարզաձևերի թվում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        