Բաժիններ՝

Կարոտում եմ Գվարդիոլային. Չավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը խոսել է թիմի նախկին և ներկա գլխավոր մարզիչների մասին:

«Տիտոն և Պեպը մարտավարության հետ կապված որոշ տարբերություններից բացի, գրեթե հավասար են: Գվարդիոլան մարզումների ժամանակ մեզ ավելի մոտ էր, մինչդեռ Վիլանովան փորձում է որոշ տարածության վրա աշխատել մեզ հետ: Տիտոն ինձ զարմացրեց: Նա ունի հստակ մտքեր, և նա ամբողջովին պատրաստ է այս աշխատանքին: Նա շարունակում է հետևել ակումբային փիլիսոփայությանը:

Թեև ես կարոտում եմ Գվարդիոլային: Նա ինձ համար օրինակ էր ծառայում` թե որպես մարզչի, և թե որպես ֆուտբոլիստի: Պեպն ինձ շատ է օգնել, նա հանդերձարանում իսկական առաջնորդ էր», – Չավիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031