ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով` ՀԱԿ-ը շրջանառության մեջ դնելով ԸՕ փոփոխությունների փաթեթը, ցանկանում է վերացնել մեծամասնական ընտրակարգը և ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգի, տեսանկարահանել քվեարկության օրվա ամբողջ գործընթացը, տարանջատել բնակչության և ընտրողների ռեգիստրները:
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը պատրաստվում է առաջիկայում միջնորդություն ներկայացնել Վ. Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ: Նրա համոզմամբ` այդ գործը որևէ հեռանկար, այդ թվում՝ դատական, չունի, ուստի պաշտպանի կարծիքով, միակ ելքը այն կարճելն է:
ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի իրավապաշտպան Տիգրան Աթանեսյանից այսօր լրագորղները հետաքրքրվել են, թե ինչու է Վ. Օսկանյանը փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ փոխանցել ոչ թե նախաքննության մարմիններին, այլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Հոկտեմբերի 12-ին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը քաղխորհրդի անդամների հետ հանդիպել է Արարատ քաղաքում «Հանրապետություն» կուսակցության ակտիվի և համախոհների հետ:
«Միայն Ցեղասպանության կամ Ղարաբաղի հարցը չէ: Բոլոր հարցերով մեր պետությունը պետք է ավելի խիզախ կեցվածք ցույց տա, ոչ թե ամբարտավան կեցվածք, վտանգավոր քայլեր անի, ո՛չ: Համապատասխան իր տկար չափսին` Հայաստանը տկար է, բայց մենք տկարից էլ տկար ենք վարվում` ավելի նվազ, քան մենք կարող ենք: Սա վերաբերում է բոլոր հարցերին, ես չեմ առանձնացնում ոչ մի հարց. լինի Սաֆարովի դեպքը թե Ցեղասպանությունը, բոլոր հարցերին իմ պատասխանը նույնն է»:
«168 Ժամ»-ում հրապարակված այն տեղեկությունը, որ ՀԱԿ կենտրոնական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանը մեկնել է ՀՀ-ից և շինարարական բիզնես է ծավալել Սոչիում, մեծ իրարանցում է առաջացրել ՀԱԿ-ում: Ինչպես հայտնի է, նախագահական ընտրություններից հետո Մանուշակ Պետրոսյանը բողոքում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելը բավական թանկ արժեցավ իր ընտանիքին, քանի որ իշխանությունները սկսեցին խոչընդոտներ ստեղծել իր եղբոր շինարարական բիզնեսի համար:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած ընտրություններին և Վրաստանում Միխայիլ Սահակաշվիլու պարտությանը, հայտարարեց, թե տարածաշրջանում տեղի են ունենում տեղաշարժեր և այս համատեքստում ուշագրավ է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը:
Սա մեր թիմի 3-րդ հաղթանակն է այս մրցաշարում, մյուս երկու հանդիպումներում «Միկան» պարտվել է։
Չիլիի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին նախագահ Խուան Կարլոս Բերլիները հայտարարել է, որ Ասոցիացիան պատրաստվում է երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին հրավիրել կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային։
Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ֆրանսիայի հետ հանդիպումից առաջ հույս է հայտնել, որ Իսպանիայի հաղթարշավը չի ընդհատվի:
Վ. Օսկանյանի նշած բոլոր խնդիրները՝ անորոշությունը, հույսի և արդարության բացակայությունը, առկա էին նաև այն ժամանակ, երբ ինքը ԱԳ նախարար էր: Ավելին, այդ խնդիրները ոչ միայն լուծում չեն ստացել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, այլև ավելի են խորացել: Իսկ հոդվածի սկզբում նշված պատմությունը տեղի է ունեցել հենց Ռ. Քոչարյանի օրոք:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է ակումբում իր կարգավիճակից:
Եթե որևէ մեկը ցանկանում է իրականում ապահովել ազատ ու արդար ընտրություններ, ապա պետք է ոչ թե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարի, այլ պայքարի ընտրակաշառքի, այն բաժանողների դեմ:Հիմա, սակայն, ՀԱԿ-ը պայքարում է երկու խոշոր ընտրակաշառատուներից միայն մեկի` ՀՀԿ-ի դեմ, ամեն կերպ նպաստելով մյուսի` ԲՀԿ-ի բարգավաճմանը: Այսինքն` մեծ հաշվով, հանդես գալով ընտրակաշառքի, ընտրությունների կեղծման դեմ, ՀԱԿ-ը միաժամանակ նպաստում է դրանց` բացահայտ կամ «վերլուծաբար» աջակցելով ԲՀԿ-ին: Այդ դեպքում ընտրական օրենսգրքի փոփոխությունները դառնում են ընդամենը «պարապ ժամանակի զբաղմունք»:
Հրավիրյալների միջև լուրջ միջադեպ է սկսվել, որը, ինչպես նշում է Հոլանդիայի մեր աղբյուրը, վերածվել է իսկական բախման: Ամբողջ քաղաքում անկարգություններ են սկսվել: Ոստիկանությունը ստիպված է եղել հազարավոր երիտասարդների ձերբակալել և զինված գործողություններ կիրառել:
Կոկա-Կոլան Ամերիկայի յուրօրինակ սիմվոլն է: Այս ըմպելիքը Ատլանտայի դեղագործ Ջոն Պեմբերտոնի գյուտն է: Իր գործը նա արտոնագրել էր դեռ 1886 թ. և սկզբնապես Կոկա-Կոլան վաճառվում էր որպես դեղ` նյարդային խանգարումների և իմպոնտենցիայի դեմ: Կոկա-Կոլայի տոնուսը բարձրացնող ազդեցությունը պայմանավորված էր նրա մեջ ներառվող բաղադրամասերով՝ կոկա բույսերի տերևների էքստրակտով և կոլա բույսի պտուղների հանուկով:
Tuttomercatoweb-ի հաղորդմամբ 23-ամյա տաղանդավոր հայ կիսապաշտպանին իրենց թիմերում ցանկանում են տեսնել Գերմանիայի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» և Գելզենկիրխենի «Շալկե 04»-ի ղեկավարները:
Երկար ժամանակ նստած անցկացնելը բացասաբար է ազդում առողջության վրա: Ինչպես հաղորդում է medicaldaily-ին, այս եզրակացությանն են հանգել Մեծ Բրիտանիայի գիտնականները: Հետազոտությանը ներգրավված է եղել 749,577 մարդ: Վերջիններիս առողջությանը հետևելու արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ երկար ժամանակ նստած մնալը մեծացնում է դիաբետով, սրտանոթային համակարգի հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը:
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը խոսել է Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողներ՝ Կրիշտիանո Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի դիմակայության մասին։
Կանադացի գիտնականները պնդում են, որ քաշի նվազեցման համար հսկայական կարևորություն ունի քունը: Medicaldaily-ի հաղորդմամբ` հետազոտության հեղինակներից մեկը նշել է, որ ներկայումս քնի խանգարումները համատարած բնույթ են կրում, ինչն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում ճարպակալման համաճարակի համար:
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը ՍիվիլՆեթի խնդրանքով մեկնաբանություն է տվել նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:
Հոկտեմբերի 2-ին Փարիզի Grand Palais-ում Կառլ Լագերֆիլդը ներկայացրել է «Chanel» նորաձևության տան 2013թ. գարուն-ամառ հավաքածուն: Այն աչքի է ընկել մինիմալիզմին բնորոշ ցուցադրությամբ, նոր աքսեսուարներով` անիվ պայուսակներով, արծաթագույն և մարգարտանման խոշոր գնդիկավոր վզնոցներով և այլ զարդերով, լայնեզր թափանցիկ գլխարկներով…
Nokia ընկերությունն ավարտել է իր «լյուքս» դասի բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող ստորաբաժանման՝ Vertu–ի վաճառքի գործարքը: Այս մասին հայտնում է TechCrunch-ը: Գործարքն իրականացվել է EQT VI ներդրումային ընկերության հետ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ գործարքի գինը կազմել է մոտ 250 մլն դոլար:
2009թ. Հայաստանի մշակույթի նախարարությունն ամերիկյան AMAP (Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր) կազմակերպության հետ մի պայմանագիր է ստորագրել, համաձայն որի` AMAP-ը պետք է ապահովեր հայկական հուշարձանների զարգացման աշխատանքները: Խոսքը վերաբերում է Հայաստանի տարածքով մեկ պատմական հուշարձանների մոտ տեղադրված տեղեկատվական ցուցատախտակներին:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնահատել է սեփական աշխատանքը ակումբում, ինչպես նաև խոսել է մրցաշրջանի մեկնարկի մասին։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Շիրակի մարզեր: Արագածոտնում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության նորակառույց գինու-կոնյակի գործարանի բացման արարողությանը, որի հիմնարկեքին Նախագահը մասնակցել էր 2010թ. սեպտեմբերին: Սերժ Սարգսյանը շրջել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրության պայմաններին և ընկերության զարգացման ծրագրերին:
«Մենք պետք է մեր հարցերը լուծենք և մեր կեղտոտ լաթերը չփռենք աշխարհի առջև: Ուրախ չեմ դեսպանի հայտարարությունից որևէ հարցով. օտար մարդիկ չպետք է ներգրավվեն մեր հարցերին: Եթե չլուծենք, այո°, առիթ կտանք, որպեսզի միջամտեն: Ինչ վերաբերում է Օսկանյանի գործի վերաբերյալ իմ կարծիքին, ապա այս հարցը մեր ազգին վնաս է տալիս, աշխարհով մեկ մարդիկ խառնվում են մեր գործերին, ամեն օր այդ մասին խոսվում է այստեղ-այնտեղ: Պետք է առանց աղմուկի իշխանությունները և Վարդան Օսկանյանը նստեն և տեսնեն, թե իսկական հարցը ո՞րն է, օրենքի խախտում կա՞, թե՞ ոչ»:
Նոր հետազոտությունը պնդում է, որ ձկան յուղը դրական ազդեցություն է ունենում այն մկանների վրա, որոնք վերահսկում են սրտի էլաստիկությունը: Ինչպես հաղորդում է medicaldaily-ին, սրտանոթային հիվանդությունները կանանց մահվան հիմնական պատճառն են, ԱՄՆ-ում 7,5 մլն կին տառապում է սրտի իշեմիկ հիվանդությունից:
Վերջին ժամանակներում պարտքային ճգնաժամի դեմ պայքարի կիրառված միջոցները, չնայած իրենց ազդեցության դրական էֆեկտներին, թույլ չտվեցին եվրոգոտում իրավիճակը կայունացնել: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Նաոյուկի Սինոխարայի, եվրոյի գոտում իրավիճակը մնում է անկայուն:
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի ֆեյսբուքյան էջի հավանողների քանակն անցել է 50 միլիոնից։
Ֆարերների հավաքականի ավագ Ֆրոդի Բենջամինսենը քննադատել է Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: