Բաժիններ՝

Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Սթիվ Մաքմանամանը նշել է այն ակումբների անունները, որոնց համարում է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության գլխավոր ֆավորիտներ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

«Իհարկե, ֆավորիտների թվում է ՊՍԺ-ն։ Այս թիմը երկու տարի անընդմեջ նվաճել է տիտղոսը։ Կնշեմ նաև կատալոնական «Բարսելոնան»։ Ֆլիկի թիմը հիանալի տեսք ունի Իսպանիայի առաջնությունում։ Եթե համեմատենք նախորդ մրցաշրջանի հետ, ապա «կապտանռնագույնները» զգալիորեն ավելացրել են։ Նրանք պատրաստ են պայքարել ամենաբարձր նվաճումների համար»,- անգլիացի նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Metro պարբերականը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում հանդիպել էին ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Արսենալը»։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը առավելության էր հասել «զինագործների» նկատմամբ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930