
Ռեալում նոր կոնֆլիկտ է հասունանում Մոուրինյոյի և Կասիլյասի միջև

Իկեր Կասիլյասի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ աշխարհի լավագույն մարզչի քվեարկության ժամանակ իր ձայնը տալու է Վիսենտե Դել Բոսկեին կարող է նոր կոնֆլիկտ առաջացնել դարպասապահի և «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տվյալներով՝ Մոուրինյոն դժգոհություն է հայտնել Կասիլյասին նրա դիրքորոշման համար: Պորտուգալացի մասնագետը հիացած չէր նաև դարպասապահի նախորդ հայտարարությունից, երբ Կասիլյասը խոստացել էր «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ աջակցել Սերխիո Ռամոսին: Կարծես թե գլխավոր մարզչի և թիմի ավագի միջև նոր կոնֆիկտ է հասունանում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը