Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»

Գորիսում կայանալիք ընտրություներում ՔՊ–ի թեկնածուն երբեմնի ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանն է։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Առուշանյանը հաստատել է այդ տեղեկությունը։

Հիշեցնենք, որ ժամանակին Առուշանյանը խիստ քննադատության էր ենթարկում գործող իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։ 44–օրյա պատերազմից հետո նա մարզի մյուս համայնքապետերի հետ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում։

«Մեր «Բիզնես» կուսակցությունը ՔՊ–ի հետ դաշինքով է գնում ընտրություններին։ ՔՊ–ի հետ կառուցողական հարաբերություններ ունենք, ըտենց…»,– ասել է Առուշանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930