Թուրքիան Սև ծովի արևմտյան մասում կսկսի նավթ որոնել

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարնեի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Սև ծովում գազի արդյունահանումը կկրկնապատկվի մինչև տարեվերջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նաև հավելել է, որ Սև ծովի արևմտյան հատվածում կսկսվի նավթի հորտման աշխատանքներ։

«Մեր նավերն ինտենսիվ աշխատում են այս ուղղությամբ, նավերից մեկն էլ այս պահին գտնվում է Սոմալիում, որտեղ ևս հորտաման աշխատանքներ են ընթանում։ Մեկ այլ նախագիծ ներառում է Սև ծովում հորատման աշխատանքներ։ Բացի այդ հորատման աշխատանքներ են ընթանում նաև Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Սևծովյան տարածաշրջանների նոր հայտնաբերված հանքավայրերում։

Նախարարը հայտնել է, որ այդ կերպ փորձում են առկա պաշարներին ավելացնել նորերը և ընդգծել.

«Առաջիկա օրերին հուսով եմ կսկսենք հորատման աշխատանքները։ Մի փոքր երկարատև կլինի, մի քիչ դժվար հորատում կլինի, բայց Սև ծովի արևմտյան մասում շուտով կսկսենք նավթի որոնումը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930