«Մեկ տարի հետո նոր բացատրություններ եք տալու»

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «Շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ուշադրությու հրավիրեց այն հանգամանքի վրա, թե արդյո՞ք նման  նախագծերն իրենց մեջ կոռուպցիոն ռիսկեր չեն պարունակում:

«Կառավարությունը մեզ ասում է, որ իրենք ուսումնասիրել են միջազգային փորձը, նորից մոդել առաջարկել: Մենք հրաշալի  գիտենք, հարգելի կառավարություն, թե միջազգային փորձն ինչպես եք ուսումնասիրել,- նկատեց Ա. Վարդանյանը՝ հավելելով,-  Ամբողջ իմաստը հետևյալն է. ցավոք, մեր կառավարությունը գնում է իրավիճակային լուծումների, մեր կառավարությունը չի առաջնորդվում սկզբունքներով: Ես ձեզ երաշխավորում եմ հարգելի պատգամավորներ, հարգելի կառավարության ներկայացուցիչներ, մեկ տարի հետո այս օրենքը նորից չի գործելու: Դուք, իհարկե, գալու եք, նոր  բացատրություն եք տալու, նոր պարզաբանումներ եք տալու»:

 

Տեսանյութեր

Լրահոս