«Հայաստանի ընդդիմությունը հստակ չէ. այսօր ընդդիմություն է, երեկ իշխանություն էր»

«Ես հավատում եմ ընդհուպ նրան, որ կարող եմ հանրապետականներին համոզել, որ գոհանան իրենց այսօր ունեցած իշխանությամբ, ու օգնեն ինձ երկիրն իսկապես երկիր դարձնել, որովհետև դա ամենից առաջ բխում է իրենց շահերից»,- այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Ըստ նրա՝ իշխանությունն այժմ պատկանում է ՀՀԿ-ին և պատկանելու է նրան. «Բայց նախագահ լինելու դեպքում՝ ես Հայաստանը կդարձնեմ ամենաժողովրդավարական պետությունը»:

Խոսելով ընդդիմության հնարավոր միասնական թեկնածուի մասին՝ Պարույր Հայրիկյանը նշեց, որ ինքը դա ծիծաղելի է համարում: «Նախ՝ Հայաստանի ընդդիմությունը հստակ չէ. այսօր ընդդիմություն է, երեկ իշխանություն էր, և գաղափարախոսական տարաձայնությունների պատճառով չէ, որ դառնում են ծրագրային ընդդիմություն կամ ինչ-որ հարցերով իրար չեն հասկանում: Այսօր այլ բանի շուրջ պետք է համախմբվել: Այսինքն՝ նույնիսկ իշխանություն և ընդդիմություն մակարդակից ավելի  բարձր՝ ազգային շահեր, մարդու իրավունքներ»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031