
Արսենալը կրկին կսկսի տիտղոսներ նվաճել. Ակումբի գործադիր տնօրեն

Լոնդոնի «Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը պատմել է ակումբի ֆինանսական վիճակի բարելավման մասին, ինչպես նաև նշել է, որ թիմը պատրաստ է պայքարել տիտղոսների համար:
«Երկու տարվա ընթացքում «Արսենալը» կունենա այնպիսի ֆինանսական միջոցներ, որոնք մեզ թույլ կտան մրցակցել ամենամեծ ակումբների հետ: Ես ոչ մի կասկած չունեմ, որ կրկին կսկսենք տիտղոսներ նվաճել:
Մեր առաջնային նպատակը խաղադաշտում հաջողություններն են: Չնայած ֆինանսական վիճակն էլ է կարևոր: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի խնդիրների են բախվում իսպանական, իտալական ֆրանսիական ակումբները», – Գազիդիսի խոսքերը մեջբերում է The Associated Press-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը