Բաժիններ՝

Մերցը և Մոդին հանդես են եկել ԵՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման օգտին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, որի ընթացքում կողմերը հանդես են եկել Եվրամիության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ ստորագրման օգտին: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը:

«Կողմերը վերահաստատել են Գերմանիայի և Հնդկաստանի միջև ռազմավարական գործընկերությունը և կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: Գերմանիայի կանցլեր Մերցը և վարչապետ Մոդին քննարկել են անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության հարցերը: Նրանք հանդես են եկել Եվրամիության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ ստորագրման օգտին», – Կոռնելիուսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Բրյուսելն ու Նյու Դելին ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտել են հունվարի վերջին՝ գրեթե 20 տարի տևած քննարկումներից հետո: Փաստաթղթի տեքստը գտնվում է իրավաբանական համաձայնեցման փուլում: Ստորագրումը սպասվում է մինչև ընթացիկ տարվա վերջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930