Բաժիններ՝

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերություններն Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ նշելով, որ «երկկողմ հարաբերությունները պահպանելու բոլոր միջոցները սպառվել են»: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ալժիրի պետական ԶԼՄ-ները:

Այս քայլի հստակ պատճառը չի նշվում, սակայն ալժիրյան լրատվամիջոցները նախկինում խստորեն քննադատել են ԱՄԷ-ին՝ մեղադրելով նրան տարածաշրջանային տարաձայնություններ սերմանելու փորձերի համար:

Reuters-ը հիշեցնում է, որ 2025 թվականին Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը հայտարարել էր, որ Ծոցի բոլոր երկրների հետ Ալժիրի հարաբերությունները ջերմ են՝ բացառությամբ մեկի՝ ակնարկելով ԱՄԷ-ն։ Նա Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի և Կատարի հետ կապերը բնութագրել էր որպես «եղբայրական»՝ միաժամանակ մեղադրելով տվյալ երկրին, չնշելով անունը, Ալժիրի ներքին գործերին միջամտելու և երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերի համար։

Լարվածությունն էլ ավելի է սրվել 2026 թ. փետրվարին, երբ Ալժիրը սկսեց 2013 թ. մայիսին Աբու Դաբիում ԱՄԷ-ի հետ կնքված օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը չեղարկելու գործընթացը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930