Բաժիններ՝

Հայտնի են դարձել փլուզումից տուժածների անունները (լրացված)

Պարզվել են Խանջյան 20 շենքի մոտակայքում տեղի  ունեցած կիսակառույց շենքի փլուզման հետևանքով տուժածների անունները:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, տուժածներն  են`
Կամո Ղահրամանյանը (50 տ.), Արման Ղազարյանը (40 տ.), Արման Գրիգորյանը (25 տ.), Արսեն Հայրապետյանը (30 տ.), Նահապետ Բադալյանը, Վոլոդյա Մաթևոսյանը, Սիրակ Թովմասյանը, էդիկ Սուքիասյանը (30 տ.) և Ռոբերտ Առաքելյանը (53 տ.):

Բժիշկների գնահատմամբ` Արսեն Հայրապետյանի վիճակը միջին ծանրության է, մյուս տուժածներինը` ծանր:

Դեպքի վայրում է գտնվում նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածների հետազոտությունները հիմնականում ավարտվել են: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վնասվածքներ ստացած շինարարներին դուրս է բերել շոկային վիճակից։

Հետազոտությունների արդյունքներով` պատահարից տուժածներից միայն երկուսի վիճակն է գնահատվում ծանր։ Մյուսներն ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։

Տուժածների վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ առողջահության նախարար Դերենիկ Դումանյանն այս պահին գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031