Բաժիններ՝

Կրկին Ներսես Երիցյանը

ՓՄՁ-ներն ամենաարագ զարգացող ոլորտն են Հայաստանում։ Ըստ Մեդիամաքսի, այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։

Պրն. Երիցյանն իր այդ միտքը արտահայտել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից  ֆինանսավորվող «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագրի շրջանակներում կայացած «Նոր հնարավորություններ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար» միջոցառման շրջանակներում, որին մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ Հայաստան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քոնան Փեյսենը  և Հարավային Աֆրիկայից ժամանած ՓՄՁ վարկավորման փորձագետ  Ռոջեր Կիսլին:

Թե կոնկրետ ի՞նչն է վկայում այն մասին, որ ՓՄՁ-ն ամենից արագ զարգացող ոլորտն է (կամ, ընդհանրապես, զարգացող ոլորտ) է, դժվար է ասել։ Սակայն եթե ասողը Ներսես Երիցյանն է, ապա զարմանալ պետք չէ։ Ի վերջո, գերլավատեսական ելույթներով պրն Երիցյանը միշտ էլ աչքի է ընկել՝ մանավանդ Էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ։ Հիշեցնենք, որ վերջինս դեռ 2010-ին հայտարարում էր, թե Հայաստանը պատվով հաղթահարել է ճգնաժամը։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս