Բաժիններ՝

ՀՀ գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարն ազատվել է աշխատանքից

ՀՀ կառավարության այսօրվա  որոշմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Որոշումն ընդունվել է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21–ին կետով եւ 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով:

Նշենք, որ Կ. Միքայելյանն իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում էր նախարարության ընթացիկ գործունեությունը, առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես էր գալիս ՀՀ անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում էր գործարքներ, տնօրինում էր հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, տալիս էր ՀՀ անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր:

Աշխատակազմի ղեկավարն իր իրավասության սահմաններում նշանակում և ազատում էր հիմնարկի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր, արձակում էր հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, իրականացնում էր օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս