Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Սահմանադրական դատարանը նոյեմբերի 27-ին գրավոր ընթացակարգով պետք է քննության առներ քաղաքացի Տիգրան Առաքելյանի դիմումի հիման վրա գործը: Սակայն գործում անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հիմքով, ՍԴ-ի բոլոր 9 անդամների համաձայնությամբ, առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, դատարանի դահլիճում ընդունվեց որոշում` առանց քննություն սկսելու կարճել գործի վարույթը:
ՀՀ Կառավարությունը հերթական անգամ բացասական եզրակացություն է տվել նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի նախաձեռնությանը։ Այս անգամ խոսքը վերաբերում է Բագրատյանի կողմից առաջարկված «2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի և կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի հնարավորությունների մասին։
Երեկ «ժողովուրդ»-ը կրկին զրուցել է ՊՊԾ պետ Հրաչյա Հարությունյանի հետ` պարգելու, թե իրականում ով է ճշմարտությունն ասում:
«Շախմատային Հայաստանը» լույս է ընծայել Գագիկ Հովհաննիսյանի «Հայերի հաղթարշավը Ստամբուլում» գիրքը: Այն նվիրված է շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի տարած փայլուն հաղթանակին:
«Նոնոն եղել է Աժ նախագահի և նրա եղբոր` Ջոնիկի մտերիմը»:
«Աշոտյանը, հարցերին պատասխանելու փոխարեն, հորդորել է. «Ինձ հետ զուսպ և կոռեկտ»»:
«Թե ինչով ավարտվեցին փնտրտուքները, մեզ չհաջողվեց պարզել, բայց վստահ ենք, որ դատավորներն ամոթով չեն մնացել «շեֆի» մոտ»:
«Ոստիկանությունում կադրային տեղափոխությունները շարունակվում են»:
«Երեկ գիշեր մայրաքաղաքի կենտրոնում և ԲՈԻՀ-երի մոտ` պատերին ու գետնին հայտնվել էր «Սի ենթարկվիր» գրությամբ Սերժ Սարգսյանի՝ վրան խաչ քաշած դիմանկարը:
«Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը ողջ ընթացքում ոչ մի բառ, բարև-բարլուս չեն փոխանակել»:
«Րաֆֆին անկեղծ է` նա իսկապես հենց այդպես է ընկալում աշխարհը, այդպես է տեսնում իր առաքելությունը և մեր ազգի դերը»:
«Tribune de Lyon» պարբերականը նոյեմբերի 22-ի համարում «France 3-ը բարկացնում է Հայաստանի նախագահին» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձել է նոյեմբերի 11-13-ին Սերժ Սարգսյանի` Ֆրանսիա կատարած այցի ժամանակ տեղի ունեցած մի միջադեպի:
«Մինչ սեփական ծնունդը նշելու համար Ուկրաինա մեկնելը, շաբաթ օրը ԲՀԿ առաջնորդը հասցրել է ներկա գտնվել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյւսնի աղջկա հարսանիքին»:
«Ինտեկո» ընկերության նախկն սեփականատեր Ելենա Բատուրինան իր կարողությունը գնահատել է 1.1-1.2 միլիարդ դոլար։ Այս մասին Յուրի Լուժկովի կինը հայտնել է The Times-ին։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է բողոքներ ստանալ` կապված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետ:
Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը իր թիմակից Ռադամել Ֆալկաոյին ավելի ուժեղ ֆուտբոլիստ է համարում, քան Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին։
Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական որոշ մթերքների իրացման խնդիր կա: Կաղամբ, ծաղկակաղամբ, կարտոֆիլ` սրանք այն գյուղմթերքներն են, որոնք շատ քիչ են արտահանվում, ինչի արդյունքում առաջացանում է բերքի լճացում:
Այս անգամ ֆրանսիացի ֆուտբոլիստն իր «հերոսությունն» արել է նոյեմբերի 24-ին ՔՊՌ-ի հետ կայացած հանդիպումից (3։1) հետո։
Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է «Էրեբունի-2» վճարային ծառայության վճարող-տեսուչ Ա. Վարդանյանի մասով նախաքննությունը: Նրա վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել դատարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունից: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական […]
Այս անգամ գլխավոր դերում են եղել Հենրիխ Մխիթարյանը, Դարիո Սռնան, Ալեքս Տեյշեյրան, Ռազվան Ռացը, Ֆերնանդինյոն և Անդրեյ Պյատովը։
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները կենտրոնացել են տարբեր վնասվածքների վրա՝ սկսած այրվածքներից մինչև բաց կոտրվածքներ, ինչպես նաև ներքին օրգանների վնասվածքներ:
Հարցին, թե ճի՞շտ է, որ արտերկրից վերադառնալուց հետո Ծառուկյանը հրապարակելու է նախագահական ընտրությունների վերաբերյալ իր որոշումը, նրա մամուլի քարտուղարը պատասխանել է, որ որոշումը կհրապարակվի նոյեմբերի վերջին:
«Պալերմոյի» նախագահ Մաուրիցիո Ձամպարինին հավաստիացրել է, որ սիցիլիական ակումբը չի պատրաստվում վերադարձնել թիմի նախկին առաջատար Խավիեր Պաստորեին։
ՈՍԿԻ` գնման գին` 20794.12 (+34.52), բացթողնման գին` 22602.30 (+37.52) ԱՐԾԱԹ` գնման գին` 398.16 (6.51), բացթողնման գին` 432.78 (+7.07), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 18939.76 (-24.6), բացթողնման գին` 20586.70 (-26.73), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7746.39 (+205.62), բացթողնման գին` 8419.99 (+223.5):
Հայտնի երգչուհի Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի՝ Կողբացի 42 հասցեում գտնվող բնակարանը, արդեն մի քանի օր է ողողվում է ջրով։ Նույն տեղից հոսող ջուրը թափվում է նաև նկարիչ ճարտարապետ Վան Խաչատուրի արվեստանոց-թանգարան՝ փչացնելով նկրաներն ու քանդակները։
Առաջին անգամ 2008 թվականի մարտիմեկյան ողբերգական իրադարձությունները տեղ են գտել բուհերի համար նախատեսված Հայոց պատմության դասագրքում:
Հիշեցնենք, որ գյուղի մանկապարտեզի աշխատանքները դադարեցվել էին մանկապարտեզի սաների մոտ գրանցված սննդային թունավորման պատճառով:
«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունն ամբողջովին աջակցում է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին։