Իմ և Ալեգրիի միջև լուրջ տարաձայնություններ երբեք էլ չեն եղել. Բերլուսկոնի
«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունն ամբողջովին աջակցում է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին։
«Կարծում եմ, որ աշխարհի բոլոր ակումբները կցանկանային իրենց թիմի ղեկին տեսնել Գվարդիոլային, սակայն մենք Ալեգրիի հետ հիանալի հարաբերություններ ունենք, որը մտադիր ենք շարունակել։ Անձնական հարթությունում իմ և Ալեգրիի միջև լուրջ տարաձայնություններ չեն եղել։ Մամուլում այդ թեմայի շուրջ բազմաթիվ լուրեր են պտտվել, սակայն դրանք չեն համապատասխանել իրականությանը։
Չեմ ափսոսում, որ ամռանը չվաճառեցի Պատոյին և չգնեցի Տևեսին։ Արգենտինացին իր բնավորության պատճառով ինձ միշտ էլ դուր չի եկել։ Բացի այդ, մենք պատրաստվում ենք նոր թիմ կառուցել, որի հիմքը կլինեն երիտասարդ ֆուտբոլիստները», – Բերլուսկոնիի խոսքերն է մեջբերում Canale 5-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը