 
                        Աշոտյանը խիստ սրտնեղել է Հայկական Ժամանակի հարցերից
 
                                    «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ում պաշտոնավարման օրոք ԿԳՆ-ն հաստատել է բուհերի Հայոց պատմության նոր, սկանդալային դասագիրքը, երեկ խիստ սրտնեղել է «Հայկական ժամանակի» թղթակցի մի քանի հարցերից:
Հարցերը հետևյալն Էին. «Ո՞վ է պատասխան տալու պատմությունը կեղծելու համար, և դուք, որպես ԿԳ նախարար, ե՞րբ եբ հրաժարական տալու` այդ դասագրքի մուտքը բուհեր թույլ տալու համար: Ե՞րբ եք դասագիրքը հանելու շրջանառությունից»:
Աշոտյանը, հարցերին պատասխանելու փոխարեն, հորդորել է. «Ինձ հետ զուսպ և կոռեկտ»: Քանի որ Աշոտյանը ներկայումս Լիբանանում է, հարցուպատասխանը հաղորդագրության միջոցով է արվել, նախարարն էլ ակնհայտորեն հեռավորության ազդեցության տակ Է եղել: Այնպես որ` սպասում ենք վերադարձից հետո նրա կոնկրետ և բովանդակային պատասխաններին, իսկ ավելի լավ է` գործողություններին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        