Դատական համակարգի իրարանցումը` «շեֆի» ծննդյան օրը. Հրապարակ
«Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ծննդյան օրն էր, նա դարձավ 52 տարեկան: Թեև հոբելյանը կլոր չէր, բայց դատական համակարգում երեկ իրարանցում էր տիրում`քննարկում էին, թե ինչպես նշեն «շեֆի» ծննդյան օրը: Դատավորները փող էին «քցվել» և այնպիսի ծանրակշիռ նվեր էին փնտրում իրենց նախագահի համար, որ ամոթ չլիներ մատուցելը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու շարունակում.
Թե ինչով ավարտվեցին փնտրտուքները, մեզ չհաջողվեց պարզել, բայց վստահ ենք, որ դատավորներն ամոթով չեն մնացել «շեֆի» մոտ: Այս համակարգում նվեր ստանալու և տալու «լավ» ավանդույթներ կան: