Բաժիններ՝

Ողջ էլիտան` Գագիկ Բեգլարյանի աղջկա հարսանիքին. Հրապարակ

«Շաբաթ օրը «Օջախում» տեղի ունեցած Գագիկ Բեգլարյանի դստեր հարսանիքին մասնակցել է իշխանական ողջ էլիտւսն, այդ թվում և քաղաքապեւո եղած ժամանակ Բեգլարյանի հետ լարված հարաբերություններ ունեցած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու շարունակում.

«Ըստ լավատեղյակների, այդ հարաբերությունները ջերմացնելու գործում մեծ ավանդ ունի Հովիկ Աբրահամյանը: Բարձր իշխանական էլիտան և Անվտանգության խորհուրդը նստել են մի սեղանի շուրջ, այստեղ են եղել ոչ միայն Աժ նախագահը, վարչապետը, մյուսները, այլև ԼՂ նախագահ Բակո Աահակյանը: Գագիկ Ծառուկյանը նստած է եղել կողքի սեղանին` հիմնականում ռուսաստանյան հայ բիզնեսմենների, ՀՀ նախագահի աշխատակագմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի, նրա եղբոր` Սամվել Կարապետյանի, «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյանի հետ:

Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը ողջ ընթացքում ոչ մի բառ, բարև-բարլուս չեն փոխանակել, միայն նախագահի կենացը խմելիս Ծառուկյանը մոտեցել, լուռ խփել է վերջինիս բաժակին: Ի դեպ, հարսանիքին հաջորդող կիրակի օրն Էլ Ծառուկյանի ծննդյան օրն էր: Ու թեև այս օրը, ինչպես տեղեկացնում են Հովիկ Աբրահամյանին մոտ կանգնած մեր աղբյուրները, որպես օրինաչափություն, նա ևս մասնակցում է ծննդյան արարողությանը, Աժ նախա¬գահն այս անգամ չի մեկնել արտերկիր` այնտեղ նշվող ծննդյան տոնին մասնակցելու: Մեր տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդի ծնունդը նշել են Ուկրաինայում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս