
Հենրիխ Մխիթարյանի և Շախտյորի ֆուտբոլիստների ֆոտոսեսիան

Այսօր Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստները մասնակցել են հերթական ֆոտոսեսիային։ Այս անգամ գլխավոր դերում են եղել Հենրիխ Մխիթարյանը, Դարիո Սռնան, Ալեքս Տեյշեյրան, Ռազվան Ռացը, Ֆերնանդինյոն և Անդրեյ Պյատովը։ Այս մասին տեղեկանում ենք ուկրաինական ակումբի պաշտոնական կայքից։
Մխիթարյանին առաջարկել են տեսախցիկի առաջ ցուցադրել էմոցիաների դրսևորման 2 տարբերակ՝ կամ ուրախություն խփած գոլից, կամ էլ հիասթափություն չիրացրած պահից։ Հենրիխը, առանց երկար մտածելու, պատասխանել է. «Եկեք փորձենք չիրացրած պահը։ Ինձ մոտ դա հաճախ է պատահում»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը