Կենտրոնի բաժնի նոր պետը հայտնի է իր խարդավանքներով և կոնֆլիկտայնությամբ. Հրապարակ
«Ոստիկանությունում կադրային տեղափոխությունները շարունակվում են: Երեկ պաշտոնանկ է արվել Կենտրոնի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը, նրա փոխարեն նշանակվել է 6-րդ վարչության պետի տեղակալ Սերոբ Հարությունյանը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու շարունակում.
Պատկերացում կազմելու համար, թե ով է ստանձնել այս պաշտոնը, բավական է մատնանշել մեկ տարվա ընթացքում նրա փոխած պաշտոնների ցանկը: Վովա Գասպարյանի գալուց հետո նա նշանակվել է օդանավակայանի ոստիկանության պետ, մի քանի ամիս անց տեղափոխվել է Թմրամոլության դեմ պայքարի վարչության պետ, երեք ամիս անց` ԿՀԴՊ ԳՎ (6-րդ) վարչության պետի առաջին տեղակալ, իսկ երեկվանից` Կենտրոնի բաժնի պետ: Վերջինս համակարգում հայտնի է իր կոնֆլիկտայնությամբ ու խարդավանքներով»: