Վ. Խաչիկյանը հրաժարվել է, որպեսզի դռնփակ դատական նիստը կայանա իր մասնակցությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը երկուշաբթի օրը Բաքվում հայտարարությամբ են հանդես եկել` ամփոփելով նոյեմբերի 19-26-ը տարածաշրջան կատարած իրենց այցի արդյունքները։
Միաժամանակ մեզ հետ զրույցում այսօր Անահիտ Հայթայանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ՝ թունավորման պատճառը դպրոցի ջեռուցման նպատակով առաջին անգամ օգտագործված հեղուկ վառելիքն է եղել:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն Adidas ընկերության կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը՝ ազատվելով Ոստիկանության կազմակերպված
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն:
Հայաստանում Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ դադարեցնում է Ռուսաստան մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներից դիմումների ընդունումը:
«Բարսելոնայի» հարձակվող Իսահակ Կուենկան սկսել է թեթև մարզվել:
Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական դեպարտամենտի նախկին աշխատակից Վարդան Թունյանը գոմեշի մսի և որևէ քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ չի ներգրավվել:
Տաջիկստանում «Ֆեյսբուքի» մուտքն այս տարի արդեն արգելափակվել մի քանի անգամ: Նույն ճակատագրին են արժանացել նաև այլ ռեսուրսներ, որոնց թվում նաև՝ Zvezda.ru, Tjknews.com և Maxala.org կայքերը:
«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ ոսկու կորզման արտադրամասը բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանն է ներկայացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» նախագիծը:
«Կան առաջարկներ, որոնք ընդհանրապես ոչ միայն ընկալելի չեն, այլ նաև ընդունելի չեն: Կան առաջարկներ, որոնք կարելի է համարել ընդունելի, բայց միայն ընկալելուց հետո, թե ինչ է փորձ արվում այդ առաջարկներով ներկայացնել: Կան առաջարկներ, որոնք, կարծում եմ, կարելի է նստել, քննարկել»:
«Էսպանյոլի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մարսելինո Գարսիա Թորալը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն:
«Փաստինֆոյի» թղթակցին պաշտպանը հայտնել է, որ ինքը միանշանակ կարծում է, որ միջնորդությունը մերժվելու է, քանի որ օբյեկտիվ լինելու պարագայում նախաքննական մարմինն ինքը պետք է դա աներ՝ սեփական նախաձեռնությամբ:
Ըստ «Ժառանգության»՝ փաստաթղթերում ՀՀ տնտեսությանը հասցվելիք վնասի գնահատումը կատարվել է խիստ նվազեցված հաշվարկներով:
Կարապետյանը Երևան տեղափոխված և այլևս ետ չվերադարձված հուշարձանների մի շարք օրինակներ է բերել՝ կոչ անելով իրականացնել դրանց վերադարձի ծրագիր:
«Ռուսաստանը խնդիր է, նա իսկական խնդիր է այն իմաստով, որ, ինչպես գիտեք, գնել է հայկական ենթակառուցվածքների զգալի մասը»:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը հայտարարում է Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում կազմակերպվող Վենչուրային կոնֆերանսի անցկացման մասին:
Հետաքրքիր է՝ Գալուստ Սահակյանի որդիները հունվարի 1-ից կարո՞ղ են ապրել 2500 դրամով ավելացած 35 հազար դրամ նվազագույն աշխատավարձով:
Երկկողմ առևտրում Հայաստանը զիջում է ոչ միայի առևտրի ծավալների, այլ ապրանքատեսականու առումով։ Այսպես, ընթացիկ տարում Իրանից ներմուծվել է 1276 անուն ապրանք, արտահանվել՝ 150-ից էլ քիչ։
Ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ախուրյանի մասնաճյուղի կառավարիչը և հայտնել, որ նոյեմբերի 23-ի ժամը 18:00-ից մինչև նոյեմբերի 26-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված բանկին պատկանող, Ախուրյան գյուղում գտնվող բանկոմատի սենյակի դուռը բացելով և բանկոմատը վնասելով` գողացել են 1.854.000 դրամ:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բացատրել է Անգլիայի առաջնության 13-րդ տուրի «Ասթոն Վիլայի» հետ (0:0) հանդիպման ժամանակ կիսապաշտպան Ջեք Ուիլշերի բացակայության պատճառը:
Այսօր գիշեր անհայտ անձինք թալանել են «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի Շիրակի մասնաճյուղի բանկոմատը: Առավոտյան ոստիկանության Գյումրու բաժնի հերթապահ մաս ահազանգել ու այդ մասին տեղյակ է պահել մասնաճյուղի կառավարիչ Տիգրան Գևորգյանը:
«Մենք այդպես էլ ենթադրում էինք, որ ուշ թե շուտ վարորդները կիմանան, թե որտեղ են արագաչափերի մասին տեղեկացնող ցուցանակները»:
Աշխարհն արագ է փոխվում, Տիգրան Սարգսյանն էլ՝ որպես «Հայկական աշխարհի» վարչապետ, հետ չի մնում փոփոխություններից ու կարծես փոխել է իր աշխարհայացքն ու քաղաքակրթական կողմնորոշումը: Մինչև վերջերս այնպիսի տպավորություն էր, կամ փորձ էր արվում ստեղծել այնպիսի տպավորություն, որ Տ. Սարգսյանը՝ բոլոր թերություններով հանդերձ, ավելի առաջադեմ մտածողություն ունի, քանի Հայաստանի իշխանական վերնախավի շատ անդամներ, և անկեղծ է եվրաինտեգրացիայի մասին իր գեղեցիկ հայտարարություններում: Հիմա նույն պաշտոնյան խոսում է ռուսների հետ «միասնական գաղափարական պլատֆորմ» ստեղծելու անհրաժեշտության մասին և ուզում է Ռուսաստանի հետ կերտել համատեղ ապագա:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ԼՂՀ կառավարությունը ս.թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում կկազմակերպեն «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված Արցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրներին:
«Այնտեղ այդ ուղղությամբ բավականին լուրջ ֆինանսավորում են հատկացրել, եթե այդ ֆինանսավորոշման գոնե կեսը գար Հայաստան, հավանական է, որ հենց մենք կդառնայիք ամենահզոր ՏՏ երկիրը»:
Մախաչկալայի «Անժիի» տնօրեն Ռոբերտո Կարլոսը հայտարարել է, որ իր կարիերայի ընթացքում Զլատան Իբրահիմովիչի` Անգլիայի դարպասն ուղարկած գոլից ավելի գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել: «Իհարկե, Իբրահիմովիչի գոլը հիանալի էր: Ոչ բոլորը կարող են նման գոլ հեղինակել: Կարծում եմ` իմ գոլն ավելի բարդ էր: Գնդակը մեծ արագությամբ էր սլանում և դուրս էր գալիս խաղադաշտի սահմաններից: Այդ պատճառով […]
«Հյուպատոսարանից մեզ պետք է տեղեկացնեն, որ փաստաթղթրի հետ կապված բոլոր հարցերը լուծված են, որպեսզի արդեն պետությունը սկսի զբաղվել տեղափոխման հարցերով: Մենք սպասում ենք հյուպատոսարանի պատասխանին, այսինքն՝ այս պահին դեռ որևէ պատասխան չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ մշակույթի նախարարությունից: