Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի նկարները` ոստիկանությունում կադրային ջարդի պատճառ (տեսանյութ)

«Երեկ գիշեր մայրաքաղաքի կենտրոնում և ԲՈԻՀ-երի մոտ` պատերին ու գետնին հայտնվել էր «Սի ենթարկվիր» գրությամբ Սերժ Սարգսյանի՝ վրան խաչ քաշած դիմանկարը, մի քանի հարյուր օրինակից (նկարում): Իսկ երեկ առավոտյան արդեն իրարանցում էր սկսվել: Ոստի-կանական խմբերը շրջում էին Կենտրոնում, հայտնաբերում այդ նկարները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները սև ներկով «ջնջում էին» դրանք:
Թե ովքեր են մի գիշերվա ընթացքում ամբողջ Կենտրոնն այդպես զարդարել, անհայտ է»,-գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

««Յութուբում» արդեն տեղադրվել է գիշերային այդ իրադարձության տեսագրությունը՝ «Մի ենթարկվիր…» վերնագրով: Ըստ որոշ տեղեկությունների, սա անցած շաբաթ ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Հակահարված art» նախաձեռնության երիտասարդ անդամների վրա դեկան Էդիկ Մինասյանի կազմակերպած և գլխավորած հարձակման պատասխանն է:

Երեկ կեսօրին հայտնի դարձավ, որ նկարների պատճառով Երևանի Կենտրոնի ոստիկանությունում իսկական կադրային ջարդ է տեղի ունեցել: Ինչպես մեր թղ թսւկցին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամաններով` ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Սարդիս Մարտիրոսյանը, բաժնի անձնակազմի գծով տեղակալ Արթուր Կարապետյանը և ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժնի Սարաշի բաժանմունքի պետ. Տիգրան Մուրադյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և ուղարկվել կադրերի ռեզերվ:

Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի` ծառայության գծով տեղակալ Վարդան Գևորգյանը նույնպես ազատվել է պաշտոնից և տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը: երեկվա դրությամբ, ոստիկանությունից կադրային այս փոփոխությունների պաշտոնական հիմնավորումները չներկայացրին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս