
Ֆալկաոն ավելի ուժեղ է, քան Ռոնալդուն. Գոդին

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը իր թիմակից Ռադամել Ֆալկաոյին ավելի ուժեղ ֆուտբոլիստ է համարում, քան Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին։
«Եթե Ռոնալդուին համեմատենք Մեսսիի և Ֆալկաոյի հետ, ապա նա մի քիչ ավելի կանխատեսելի է, քան նրանք։ Նրա խաղը մեծ մասամբ հիմնված է ուժի վրա։ Նա հիանալի հարված ունի, փայլուն է խաղում գլխով, սակայն ես կարծում եմ, որ Մեսսին և Ֆալկաոն մեկ քայլով ավելի առաջ են Ռոնալդուից», – Գոդինի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը