 
                        Հայերի հաղթարշավը Ստամբուլում
 
                                    «Շախմատային Հայաստանը» լույս է ընծայել Գագիկ Հովհաննիսյանի «Հայերի հաղթարշավը Ստամբուլում» գիրքը: Այն նվիրված է շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի տարած փայլուն հաղթանակին:
Հեղինակը, որը Ստամբուլում անմիջականորեն հետևում էր մարզական խոշորագույն իրադարձության ընթացքին, ականատեսի աչքերով ներկայացնում է Օլիմպիադայի ամենահետաքրքիր դրվագները, հայ շախմատիստների ելույթների մանրամասները:
Զետեղված են օլիմպիական չեմպիոնների` Լևոն Արոնյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի, Տիգրան Պետրոսյանի Ստամբուլում խաղացած բոլոր պարտիաները, սփյուռքից ստացված արձագանքները, օլիմպիադաների պատմությունը ներկայացնող տեղեկատու ուշագրավ նյութեր, բազմաթիվ գունավոր լուսանկարներ:
Այս մասին հաղորդում է Armchess.am-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        