Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների վրա կրակողի հիշողությունը գնում գալիս է. Ժողովուրդ

«Նոյեմբերի 23-ի համարում «ժուլովուրդը»-ը գրել էր, nր նոյեմբերի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանի ճա­նապարհին մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Զրու­ցել էինք պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարու­թյունյանի (կրակեմ Հրաչ) հետ, վեր­ջինս հաստատել էր մեր տեղեկությունը: Սակայն հաջորդ օրը ոստիկանությու­նը հաղորդագրություն էր տարածել` նշելով, թե խմած ու հիվանդություն ունեցող մի քաղաքացի է պատահա­բար կրակել ՊՊԾ աշխատակիցների ուղղությամբ:

Երեկ «ժողովուրդ»-ը կրկին զրուցել է ՊՊԾ պետ Հրաչյա Հա­րությունյանի հետ` պարգելու, թե իրա­կանում ով է ճշմարտությունն ասում: Հարությունյանը նշեց, որ ինքը հան­րապետությունում չէ, կվերադառնա 3 օր հետո, բայց չհրաժարվեց մեր հար­ցերին պատասխանել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու ներկայացնում հարցազրույցը.

Պարոն Հարությունյան, խնդրում եմ ասել, թե ինչ է տեղի ունեցել «Զվարթ­նոց» օդանավակայանի ճանապարհին, կրակողը չի՞ հիշում, թե ինչ է տեղի ու­նեցել:

-Ուղղակի մի բան նշեմ, որ այդ մեքե­նան, որի վրա կրակել են, նախագահի թիկնազորի հետ կապ չունի, դա մեր ծա­ռայության մեքենան է: Ախր մեր ծառա­յությունը հո մենակ նախագահի՞ն չի սպասարկում:

Այդ դեպքում ասեք, թե նշված մեքե­նան, որի վրա կրակել են, ո՞ւմ է սպասար­կում:

Մեր ծառայությունը սպասարկում է և’ նախագահին, և’ վարչապետին, և’ Աժ նախագահին: Խնդրում եմ` ասե’ք Ձեր մյուս հարցերը:

Փաստորեն, ոստիկանությունը հեր­քում Է Ձեր բոլոր ասածները, անգամ այն, որ Ձեր ծառայության մեքենան վնասվել է: Դա ինչպե՞ս եք մեկնաբա­նում:

-Ճիշտ եք գրել, որ դեպքը տեղի է ունե­ցել Կոնյակի գործարանի մոտ, այդ մեքե­նան, որը եղել է այդ ճանապարհի վրա, մեր ծառայության մեքենաներից մեկն է, «Նիվա» մակնիշի մեքենա է, որը «ուղեկ­ցողի» ֆունկցիա չի կատարում: Այո’, կրակել են, ու կպել է մեր մեքենայի դիմապակուն, այդտեղ թաքցնելու ոչինչ չկա, ի վերջո, գույքային վնաս է հասց­վել: Այո’, այո, բայց դրանք նախագահի թիկնազորի հետ կապ չունեն, ես էլի եմ նշում, որ մեր ծառայությունը սպասար­կում է և’ նախագահին, և’ վարչապետին, և’ Աժ նախագահին, և’, ասենք, Սահմանադրական դատարանի նախագահին, դատախազին, մի շարք այլ բարձրաս­տիճան անձանց: Դրանք առանձին ծա­ռայություններ են:

Հիմա կոնկրետ Ձեր կողմից նշված «Նիվա» մակնիշի մեքենան ո՞ր պաշ­տոնյային էր սպասարկում:

-Մեր տեխնիկական ծառայություննե­րից մեկի մեքենան էր, այսքանը:

-Դուք մեզ հետ զրույցում նշել էիք, որ վիրավորներ չկան, սակայն ոստիկանու­թյունը հաղորդագրություն տարածեց, թե էջմիածին քաղաքի մի բնակիչ կրակել է մեքենայի վրա, այնուհետեւ ինքն իրեն վիրավորել:

-Ես էլի եմ ասում, որ մենք վիրավոր չունենք, մենք վիրավորված անձ չու­նենք, թե վարորդը իրեն խփել է կամ ինչ է արել, ես դա արդեն չեմ կարող ասել: Այդ հարցերով դիմեք ոստիկանություն:

Այսինքն` Դուք տեղյակ չեք եղել, որ այդ քաղաքացին ինքն իրեն վիրավո­րել է:

-Ես տեղյակ եմ եղել այն ժամանակ, երբ դրա մասին ոստիկանությունն է ասել: Մեր կողմից վիրավոր չկա, թե էն մյուս կողմն ինչ է եղել, ես արդեն չեմ կարող ասել: Ես ուրիշ ոչ մի բան չգի­տեմ, ես իմ խոսքերի համար եմ պա­տասխանատու: Խնդրում եմ Ձեզ, որ Ձեր բոլոր հարցերն ուղղեք Նախագահի մամուլի ծառայություն, իրենք ավելի մասնագիտական ձևով կբացատրեն: Ես ոստիկանության հետ առնչություն չունեմ: Իսկ թե վարորդն այնտեղ ինչ­պես է խփել, դա ոնց է եղել, դրա մասին ոչինչ չեմ կարող ասել:

Դուք հավանական համարո՞ւմ եք ոս­տիկանության այն տեղեկատվությունը, որ Ձեր ծառայության աշխատակիցների վրա կրակողը չի հիշում, թե ինչու է կրակել: Իսկ ատրճանակն էլ կրակողի կինն է գտել իրենց փողոցի աղբամանի միջից:

-Դա իր զենքն է եղել, ու ինքը դրա­նով է կրակել: Հիմա ես չեմ կարող այդ մարդու փոխարեն պատասխանել, մարդ է, կարող է հիմա չէր հիշում, հե­տո հիշեց, նման մարդկանց կատեգո­րիա էլ կա, որ հիշողությունը գնում գալիս է: Երբ որ պետք է իրեն` չի հիշ­ում, երբ որ պետք չէ` հիշում է: Ես ի՞նչ կարող եմ ասել, մարդը երևանյան հի­վանդությամբ տառապող մարդ է, որը մի երկու բաժակ խմելուց հետո դառ­նում է անկառավարելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս