168. am-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեք այդ հանձնաժողովից, Մարտի 1-ին զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը` Ջեմմա Վարդումյանը, պատասխանեց. «Ակնկալիք պիտի լինի, որ ունենանք: Տվել եմ ձեզ… Սպասում եմ հաջորդ, նոր Մարտի 1-ին, ավելի շատ կոտորեք: Էդքան ծննդաբերող չկա, ինչքան ջարդում են… առանց ծնողների ոչ մի հանձնաժողով»:
Ձեզ ենք ներկայացնում Իտալիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպումների տեսաշարը:
Այսօր ԱԺ-ում 168.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ԱԺ արտահերթ նիստի տապալման կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու համար ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին քանի՞ պատգամավոր է միացել՝ զարմացած արձագանքեց. «Ի՞նչ ստորագրություն»:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ կարոտում է իր նախկին ակումբին` Միլանի «Ինտերին»:
2011թ. տվյալներով, Հայաստանի բնակչության սպառման մեջ 52.7%-ը բաժին է ընկնում սննդին։ Եթե սրան էլ ավելացնենք ծխախոտն ու ալկոհոլը, ապա տեսակարար կշիռը կկազմի 56.9%։
«Եթե Ստեփան Սաֆարյանը պետք է ընտրացուցակներ ճշտի, լավ է, որ այդ դեպքում չառաջադրվեր որպես թեկնածու այլ միանգամից գնար անձնագրերի ու վիզաների վարչության աշխատակից ձևակերպվեր ու ճշտեր ցուցակները: Հիմա ի՞նչ են ուզում: Ուզում են Ստեփան Սաֆարյանը 65.000-ի տվյալ ճշտի՞: Սա իմ գործը չի, ես չեմ, որ պետք է մաքրեմ ցուցակները»:
«Մնում է միայն ուշադիր լսել և հետևել ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգողին, ով պատասխանատու, սակայն սեփական կարծիք չունեցող գործիչ է և պատշաճորեն կատարում է Առաջին նախագահի հրահանգ-ուղեցույցերը: Իսկ վերջինս չի առաջադրվի, քանի որ ամեն ինչ արել է Ծառուկյանի առաջադրման համար… մնում է միայն դա ըմբռնելի ձևով մատուցի»,- ասում ՀԱԿ անդամ, «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը:
«Անհրաժեշտ է սկսել հայկական զորքերի դուրսբերումը օկուպացված տարածքներից, ինչին կհաջորդեն բանակցությունները մնացյալ բոլոր կետերի շուրջ»,- ասել է Մամեդյարովը
Ըստ մեղադրանքի, ՀՀ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանը, նախնական համաձայնության գալով Ռոբերտ Չիլինգարյանի հետ, Ռոբերտ Լաիշյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Ըստ «Ժառանգության» առաջնորդի` Սահմանադրական դատարանը պետք է դիտարկի ոչ միայն վերոհիշյալ հարցը, այլև այն, թե արդյոք սահամանադրակա՞ն է, որ ՀՀ քաղաքացիների մեջ կարող են լինել արտոնություններ կամ տարբեր իրավունքներ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 28-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.18 դրամ։ Ամերիկյան արժույթի գինը երեկվա համեմատ նվազել է 0.14%-ով կամ 0.54 դրամով։
Football Espana մարզական թերթը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցուցակը, որը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Նախ ես այնտեղ չէի՝ մեկ: Հիմա էլ դո՞ւք եք մեղադրող: Իհարկե, զգում եմ: Հեղափոխություն անող որևէ քաղաքական ուժ, հասարակական շարժում, մարդկանց խումբ կգրավե՞ր քաղաքապետարանի շենքը, ի՞նչ կարծիքի եք»:
Նա խնդրում է որոշում կայացնել ընտրությունների օրը օքսիդացող թանաքների փոխարեն սովորական թանաք օգտագործելու, ինչպես նաև` անձը հաստատող փաստաթղթերում այնպիսի դրոշմակնիք օգտագործելու վերաբերյալ, որն իր ձևով կտարբերվի նախկին ընտրություններում օգտագործած դրոշմակնիքից:
Աղքատությունը Հայաստանում համարվում է պետության աջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներից մեկը, որի հաղթահարման ուղղությամբ իշխանության կատարած քայլերը, մեղմ ասած, հեռու են բավարար լինելուց:
Լոռիի մարզի Ծաթեր գյուղի բնակչուհի 57-ամյա Ֆլորա Վիրաբյանը երեկ` նոյեմբերի 27-ին, ժամը 14.20-ի սահմաններում իրենց տան դիմաց գտնվող մոտ 50 մետր բարձրություն ունեցող ձորից ցած է նետվել և մահացել:
«Շարունակել այս նույն կուրսը և ամեն տարի 100 մլրդ դրամով ավելացնել բյուջեի ծախսային մասը՝ ակնկալելով, որ դա մեզ բարեկեցություն կբերի, ստիպված կլինենք սպասել շատ երկար տարիներ»,- ասել է Վազգեն Սաֆարյանը։
168.am-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ում ԲՀԿ-ի հետ համագործակցությանը դեմ գործիչներն անհամբեր սպասում են, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարի, որ ինքը չի առաջադրելու իր թեկնածությունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԱԿ-ում ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի առաջադրումը ցանկանում են միայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Լևոն Զուրաբյանը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը նախորդ տարի ունեցել է 18 մլն 691 հազար 748 դրամի եկամուտներ: Սակայն այդ գումարից միայն 7 մլն 691 հազար 748 դրամն է գոյացել աշխատավարձից, մնացած 11 մլն դրամը, ըստ հայտարարագրի, գյուղմթերքի իրացումից է:
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր է` այս մրցանակին արժանանալով 3 տարի աընդնմեջ` 1983-1985թթ.-ին, կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին արժանի է գերազանցելու իր ռեկորդային ցուցանիշը:
Ես որոշեցի միայնակ մեկնել, որովհետև այն, ինչ սպասվում էր ինձ (սպառնալիքները, որոնց մասին դուք իմացաք), և այն, ինչ որ ես պատրաստվում էի ասել և անել Բաքվում, չէի ուզում, որ դրա հետևանքները տարածվեր ուրիշի վրա: Ես իմ վրա վերցրեցի»:
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Մեդիքալ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված` «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու և ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին:
Թեև ԲՀԿ-ականները արտահայտում են տարբեր կարծիքներ, սակայն պարզվում է` որոշիչ պետք է լինի Գագիկ Ծառուկյանի կարծիքը, իսկ թե ինչպիսին կլինի այն, չի կարող կանխատեսել:
Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտել է պաշտոնական այցը Լիբանանի Հանրապետություն: Այսօր Լիբանանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
ԳԱԼԱ-ի թղթակիցն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից փորձել է ճշտել վերջինիս դիրքորոշումը «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցների կարգավիճակի, աշխատավարձերը չվճարելու և գործարանի հետագա վերագործարկման խնդիրների վերաբերյալ: Նախ վարչապետը նշել է, թե շտապում է, և վերջինիս անվտանգության աշխատակիցները, ԳԱԼԱ-ի թղթակցին մի կողմ հրելով, ճանապարհ է բացել «Կենսաթոշակային բարեփոխումներ. Հեռանկարներ և իրականություն» թեմայով համաժողովից հեռացող վարչապետի համար: Այնուհետ, մի […]
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է Eurasianet.org կայքում օրերս հրապարակված ապատեղեկատվությանը: Այժմ Ադրբեջանում հայտնված 19-րդ դարի հայկական եկեղեցին ոչ միայն գոմի է վերածվել, այլև ներկայացվում է որպես «ալբանական սրբավայր»:
2009-2011թթ. ընթացքում մոտ 70 հազար հայաստանցիներ դարձել են ծայրահեղ աղքատ, որոնց թվաքանակը 2011թ.-ին կազմել է մոտ 120 հազար։ Այս մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում։
Իրենք ասում էին 1 միլիոն (ադրբեջանցի փախստականների վերաբերյալ.- Ա.Ս.), ես ասում եմ, որ լավագույն դեպքում` 700 հազար: Այսինքն՝ մենք ունենք մոտ 500 հազար մարդ, ովքեր վտարվել են, հայրենազրկվել են ոչ թե Արևմտյան այլ Արևելյան Հայաստանից, և ո՞վ է խոսում նրանց մասին: Այսինքն` այո´, դուք 700 հազար եք, մենք էլ` 500 հազար»:
Հիմնադրամը կարող է ծառայել որպես մի յուրօրինակ հարթակ, ուր իրենց համընդհանուր հարցերը կներկայացնեն հայկական աշխարհի բոլոր հատվածները:
Պետական եկամուտների կոմիտեն համակարգը բանիմաց և բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով պարբերաբար մրցույթներ է հայտարարում Երևանի և տարածքային հարկային տեսչություններում: