Շնորհակալություն Րաֆֆիին. Առավոտ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է.
«Լրագրողները կատակում են` Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսներն ավելի կարճ են տելում, քան դրանցից առաջ և հետո ասուլիսը լուսաբանող լրագրողների և օպերատորների հետ Ձեոբով բարևելը: Իսկապես` Հայւսստանյան հոգեբանության տեսանկյունից «ժառանգության» աուսջնորդի վարքը անսովոր, գուցե նաև ցուցաղրական է թվում: Նրա ելույթներում հնչում են դարձվածքներ, որոնց մի մասը մեր ականջին հնչում են որպես չափից ղուրս ճոխ, երկարաշունչ, արհեստական բառերով հագեցած և ոոմանտիկ: Բայց ամբողջ հարցն այն Է, որ Րաֆֆին անկեղծ է` նա իսկապես հենց այդպես է ընկալում աշխարհը, այդպես է տեսնում իր առաքելությունը և մեր ազգի դերը:
Ճիշտ, սխալ` կարելի Է վիճել: Բայց համընդհանուր ցինիզմի և «սուպերպրագմատիզմի» ֆոնի վրա գուցե հենց այս գործչի իդեալիզմն է որոշակի ջերմ երանգ մտցնում մեր քաղաքական ներկապնակում: Խորհրդարանական ընտրություններից աոաջ նա փորձեց իր շուրջը «համախմբել» «ժառանգությունից» դուրս գտնվող որոշ ուժերի: Չափազանց անիմաստ «համախմբում» Էր: Բայց ձգտումն ազնիվ էր` դուրս գալ սեփական կուսակցության նեղ շրջանակներից և ստեղծել որոշակի իդեալներին հավատացող մարդկանց «լայն կոալիցիա»:
20 տարի Հայաստանում ապրելով` նա պետբ է որ հասկանար, որ «իդեալներին հավատացողները» իր սեփական կուսակցությունում են քիչ, էլ ո՞ւր մնաց` փնտրել նրանց «դրսում»: Աոավել ևս` նա պետբ է հասկանար, որ մեզ մոտ իրար «բցելը» սովորական և նույնիսկ խրախուսելի երետւյթ է:
Բաքու գնալը եւ այնտեղ մեր` հայկական ճշմարտությունը ադրբեջանցիներին ներկայացնելը նույն շարքից է: Հասկանալի է, որ պատերազմում պարտված կողմը չի կարող ունենալ այն լայնախոհությունն ու հանդուրժողականությունը, որպեսզի նույնիսկ ոչ միայն փորձի հասկանալ, այլև հանգիստ, բաղաքակիրթ ձևով լսի մեր փաստարկները:
Եթե մարդիկ չեն ընդվզել Սաֆարովի պաշտոնական հերոսացման դեմ, ապա որևէ հույս չկա, որ նրանք կկարողանան դուրս գալ քսենոֆոբիայի նույնքան պաշտոնական շրջանակից: Մանավանդ, որ խոսքը ոչ թե անկախ ինտելեկտուալների, այլ «վերեփց» նշանակված կուսակցականների մասին է (Ադրբեջանի խորհրդարանում ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցություններ չկան): Այսքանից հետո արժե՞ր գնալ Բաքու եւ ելույթ ունենալ ագրեսիվորեն տրամադրված և քո խոսքը բացարձակապես չընկալող լսարանի աոաջ: Ինձ թվում է` արժեր: Թեկուզ` մեր և նրանց աշխարհընկալման տարբերությունը ցույց տալու համար: Այնպես որ` շնորհակալություն Րաֆֆիին:
«ժառանգության» առաջնորդը ոչ մի շանս չունի ՀՀ նախագահ դաոնալու` նույնիսկ ամենաազնիվ ընտրությունների արդյունբում. մեր ազգաբնակչության մեծ մասին ազգային իդեալներ պետք չեն` նրան պետք է «թագավոր», որ իրեն «լավ կպահի»: Բայց հասարակական մթնոլորտի վրա Րաֆֆի Հովհաննիսյանը դրական է ազդում: Ո՞վ գիտի` գուցե դա՞ էլ երբևէ իր պտուղները Կտա»: