Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանն իր ծննդյան օրը նշել է Ուկրաինայում. Ժամանակ

««ժամանակի» տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ, ՀՀ ընդդիմության և, ինչպես ԲՀԿ- ն է իրեն անվանում, այլընտրանքի միասնական թեկնածուի հավակնություն ունեցող Գւսգիկ Ծառուկյանը կիրակի իր 56- ամյակը նշել է Ուկրաինայում` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Ծաոուկյանի մյուս խնամին՝ Հովիկ Աբրահամյանը, չի մասնակցել խնամու ծննդյան արարողությանը: Փոխարենը մինչ սեփական ծնունդը նշելու համար Ուկրաինա մեկնելը, շաբաթ օրը ԲՀԿ առաջնորդը հասցրել է ներկա գտնվել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյւսնի աղջկա հարսանիքին:

Ընդ որում` ընդդիմադիր մոտիվներից ելնելով Ծառուկյանն այդպես էլ չի մոտեցել Աերժ Աարգսյանի սեղանին: Նստել է տաշիրցի Կարեն Կարապետյանի սեղանին, ում հետ քավոր-սանիկական հարաբերություների մեջ են: Ա. Աարգսյանի հեռանալուց հետո հարսանիքը լքել է նաեւԳ. Ծառուկյանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս