Բաժիններ՝

Սերժը Ֆրանսիայում «Նյարդայնացել» է. Հայկական Ժամանակ

««Ֆրանսիական «Tribune de Lyon» պարբերականը նոյեմբերի 22-ի համարում «France 3-ը բարկացնում է Հայաստանի նախագահին» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձել է նոյեմբերի 11-13-ին Սերժ Սարգսյանի` Ֆրանսիա կատարած այցի ժամանակ տեղի ունեցած մի միջադեպի:

Պարբերականը գրում է, որ «France 3» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանին դուր չի եկել ՀՀ-ում կոռուպցիայի առկայության և Սիրիայի իշխող ռեժիմին աջակցելու վերաբերյալ լիոնցի լրագրող Օլիվիե Միշելի տված հարցը:

Լրագրողի խոսքով, իր այդ հարցը լարվածության մթնոլորտ է ստեղծել հարցազրույցից հետո: «Թւսրգմանչուհին մոտեցավ ինձ, իսկ նախարարներից մեկն էլ մատով սպառնաց»,- պատմել է Միշելը: Իսկ «Tribune de Lyon»-ն այդ կամակցությամբ հեգնում է. «Չարժե, որ նա իր հաջորդ արձակուրդն անցկացնի Հայաստանում»: Կարելի է ենթադրել, որ պարրբերականը նկատի ունի, թե ՀՀ-ում լրագրողի նկատմամբ կարող են հաշվեհարդար տեսնել»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս